Ամսական արխիւներ. May 2016

Լուրջ փոփոխություններ` ընդունելության քննություններում

Ապրիլից հետո, երբ սահմանին լարված էր իրավիճակը, բարդությունները և մարտահրավերները կանգնած են Հայաստանի Հանրապետության առջև, և մենք ամեն րոպե պետք է պատրաստ լինենք դիմակայելու դրանց. այսօր` Հյուսիսային համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ բուհում գիտական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարի խոսքով` մենք առաջին հերթին պետք է փոխենք մեր մտածելակերպը և հասկանանք,…

Քանի դեռ գյուղը ճիգ է անում ապրելու, պետք է դպրոցը լինի

Հայաստանում բնակչության թվի նվազման հետեւանքով գյուղական որոշ համայքների դպրոցներ փակվելու վտանգի առաջ են կանգնած: Այս հանգամանքն անմիջականորեն ազդում է նաեւ բուհ ընդունվողների թվի նրա: Արդյոք այս խնդիրները լուծելու ուղղությամբ ՀՀ ԿԳՆ-ն քայլեր անում է,«Ժողովուրդ»ը փորձեց պարզել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանից: -Պարո՛ն Մկրտչյան, Դուք արդեն 4-րդ անգամ եք ստանձնել կրթության եւ գիտության նախարարի…

Ներդրումային քաղաքականության վերանայման անհրաժեշտություն կա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը Հայաստանում ներդրումային քաղաքականության ոլորտում կիրառվող մոտեցումների վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ հարկավոր է հատկապես օտարերկրյա ներդրումների մասով պաշտոնական մոտեցում ունենալ: «Մենք պետք է ունենանք տեղական և օտարերկրյա ներդրումների պաշտպանության արդյունավետ համակարգ: Թե տեղական, թե…

Եթե այդպես լիներ, վաղուց Ադրբեջանը հարձակված կլիներ

Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ – ԱԳ նախարարը հայտարարել է, որ Վիեննայում ստորագրված փաստաթուղթը կլիներ ոչ թե՝ եռակողմ, այլ՝ հնգակողմ, եթե Ադրբեջանը համաձայներ ստորագրել այն, բայց, քանի որ Ադրբեջանը դեմ է եղել, ՀՀ-ն էլ չի ստորագրել։ Այդ հանդիպումը ներկայացվում էր՝ որպես հայկական կողմի հաղթանակ։ Ըստ Ձեզ՝ հաղթանա՞կ էր, այսօր…

«Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ

Մամլո հաղորդագրություն Մայիսի 28-ի երեկոյան, Երևանի Հյուսիսային պողոտայում, ՀՅԴ «ՆիկոլԱղբալյան» ուսանողական միությունը կազմակերպել էր «Հաղթական մայիս» խորագրով ժամանակավոր ցուցահանդես և ազգագրական երգ ու պարի երեկույթ: Արխիվային և թանգարանային լուսանկարներով, որոնցից շատերն առաջին անգամ էին ցուցադրվում հանրային պայմաններում, ՀՅԴ ուսանողները փորձեցին ներկայացնել մայիսյան բոլոր կարեւոր հաղթանակները, սկսած Ավարայրից մինչև Շուշի: Օրվա առանցքային խորհուրդն իհարկե Հայաստանի առաջին…

Ակնկալիքով կշնորհավորենք բոլորիս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի արտասանած խոսքը` Երեւանում Գարեգին Նժդեհի բացման արարողության առիթով Այսօր տոն է. տոն է՝ որովհետեւ Մայիսի 28֊ն է, 1918 թվականին, Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսէի ճկատամարտերում հաղթանակներից հետո՝ Հայաստանի Հանրապետության հռչակման տոնը. եւ այդ տոնի առիթով, այստեղ հավաքվել ենք մեր հարգանքը մատուցելու մի մարդու, ով կարեւոր դերակատարություն է ունեցել այդ պետականության հաստատման…

Հաջողությունը պետք է վերջնական հաղթանակի վերածել

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Սարդարապատում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ապրիլի սկզբին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած լայնամասշտաբ ռազմական գործողություններին, ընդգծեց, որ մեծ հաջողություն ենք ունեցել` կարողացել ենք ադրբեջանական հարձակմանը դիմակայել և հետ մղել: «Կա նաև փաստ՝ ժողովրդի միասնական կեցվածքը, որը բոլոր հուսահատական արտահայտություններն ի չիք է դարձնում և ցույց տալիս, որ Ղարաբաղի հարցն իսկապես…

ՀՅԴ շարքերը համալրողները երդվեցին դրոշի վրա, որը ծածանել էր Վահան Հովհաննիսյանը

Այսօր, Առաջին Հանրապետության հիմնադրման առիթով, Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, տեղի ունեցան ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի կազմակերպած երդման և խոստման արարողություններ: Միջոցառման ժամանակ հարգանքի տուրք մատուցվեց և ծաղկեպսակ դրվեց Արամ Մանուկյանի շիրիմին: Նորագիրները երդվեցին կուսակցության այն դրոշի վրա, որը բանտարկված ժամանակ ճաղերի ետևից ծածանել էր Վահան Հովհաննիսյանը:Վահան Հովհաննիսյանի շիրիմի մոտ, երդման արարողությունից առաջ, ելույթ ունեցավ օրվա…

Հայկական Աշխարհը՝ Հայոց Աշխարհի Արեւելեան Դարպասէն

Գ. Առաջին ակնարկով, Թալիշի շրջանը իր գեղեցիկ բնութեամբ ռոմանթիկ մթնոլորտ մը կը ստեղծէ այցելուին մօտ, յատկապէս Ապրիլի այդ օրերուն: Սակայն կը բաւէ քարտէսին վրայ աչք մը նետելը, որպէսզի դիւրաւ տեսնուի, որ անիկա «թերակղզի» մըն է՝ երեք կողմէն թշնամիով շրջապատուած: Այս «քարտէսային» դիտարկումին եթէ աւելցնենք թշնամիին գիծերը՝ մեր խրամատներէն դիտուած, պատկերը կը դառնայ ամբողջական, միաժամանակ՝ յստակ:…

«Ազդակ»ի Խմբագրական. Բացառե՜լ Անհասկնալի Միտումները

(Հայաստանի Ա. Հանրապետութեան 98-Ամեակին Առիթով) Հայաստանի Ա. Հանրապետութեան 98-ամեակը, զոր կը փորձենք լոյսին բերել, Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին յաջորդող տարուան կը զուգադիպի, նաեւ` մեր երկու հանրապետութիւններուն հիմնադրութեան 25-ամեակին: Երկու տարի ալ մեզ կը բաժնէ Հայաստանի Ա. Հանրապետութեան կերտման 100-ամեակէն: Տարելիցի եւ յոբելենական տարեթիւերու առանցքին վրայ Հայաստանի Ա. Հանրապետութեան պատմակերտ հանգամանքը անպայման համազգային մակարդակի վրայ գիտական, քաղաքական…