Ամսական արխիւներ. June 2016

Հայ Դատը ողջունում է ԱՄՆ Սենատի՝ Հայաստանին եւ Արցախին օգնություն ցուցաբերելու որոշումը

ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովը հաստատել է Լեռնային Ղարաբաղին անմիջական օգնություն ցուցաբերելուն հավատարիմ մնալու իր որոշումը։ Ծրագիրը 1998-ից հումանիտար օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին։ Սենատը նաեւ հանձնարարել է ֆինանսական աջակցություն ցուցաբերել Հայաստանի փախստականներին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ հայ դատի հանձնախմբից։ «Հանձնաժողովն աջակցում է Հայաստաում փախստականների, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում ծագած հակամարտություններից փախած Մերձավոր…

Ռուս-թուրքական հարաբերություններն այլևս նույնը չեն լինելու

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի ընդունումայն բնորոշումը, թե, երբ ռուս-թուրքական հարաբերությունները լարվում են, դա վնաս է Հայաստանի համար, նույնպես` երբ բարելավվում են: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ աշխարհի պետություններն ունեն իրենց շահերը, և, ամեն փոփոխության հետ կապված, Հայաստանը պետք է վերադասավորվի, որպեսզի հնարավոր բացասական հետևանքները չեզոքացնի: «Որ Թուրքիան վտանգ է Հայաստանի համար,…

ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու ՀՕՊ համաձայնագրին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում էր ՀՕՊ համաձայնագրի վավերացման հարցը: Ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով` կա ոսկե կանոն՝ եթե չունես այլընտրանք, ամրացրու այն, ինչ ունես: Դրանից շեղվելու դեպքում փլուզում ես անվտանգության համակարգը: Ըստ Ռուստամյանի` մտավարժանքներով պետք չէ խճճել հարցը, շեղել ու խեղաթյուրել: «Ոմանց համար ապրիլյան պատերազմը առիթ էր, որպեսզի, այս…

Մենք պետք է լինենք ոչ թե սպասարկող, այլ արժեք ստեղծող երկիր

Այսօր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելեց Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Նախարարը շրջեց Հայաստանի ազգային ճարտարագիտական համալսարանի լաբորատորիաների փորձարարական կենտրոնում, ինչպես նաև բուհի Միջուկային անվտանգության տարածաշրջանային կենտրոնում: Ի դեպ, բուհի ուսանողներն ապրիլին սահմանին տիրող լարված իրավիճակից հետո իրենց գիտական աշխատանքների ուղղությունները փոխել են և հիմա փորձում են այնպիսի սարքեր, միջոցներ ստեղծել, որոնք պետք…

Դաշնակցությունը կողմ է քվեարկելու ԸՕ-ին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էին ԸՕ-ում փոփոխությունները, ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ այդ քննարկումներից այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ կան որոշ մարդիկ, ովքեր բացառիկ տաղանդ ունեն` ամեն ինչ այնպես խճճելու, որ ամեն ինչ խառնվի իրար, որ ոչ ոք չհասկանա, թե ինչ են ուզում անել: «Եկեք դադարեցնենք սա,…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ի պաշտպանություն Կարո Փալյանի շարժում է սկսում

Ամերիկահայերին ու մարդու իրավունքների պաշտպաններին կոչ ենք անում այցելել anca.org/paylan կայքը ու պահանջել, որ Պետքարտուղարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպությունները բարձրաձայնեն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փալյանի նկատմամբ հարձակումների եւ հետապնդումների մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: «Բոլոր այն քաղաքացիները, որոնք մտահոգված են իր հայկական ծագման ու տեսակետներն ազատ արտահայտելու…

Միչիգանի նահանգապետը ստորագրել է Հայոց ցեղասպանության թեման դպրոցներում դասավանդելու օրենքը

Միչիգանի նահանգապետ Ռիք Սնայդերը ստորագրել է HB4493 օրենքը, որով պարտադիր է դառնում Հայոց ցեղասպանության ու Հոլոքոստի (ինչպես նաեւ այլ ցեղասպանությունների) դասավանդումը նահանգի հանրակրթական դպրոցներում, հաղորդում է «Ասպարեզ»-ը: Նշվում է, որ նոր օրենքը նախատեսում է ընդհանուր հաշվով 6 ժամ հատկացնել 8-12-րդ դասարաններում ցեղասպանության մասին կրթությանը: Միչիգանի եւ հայ, եւ հրեական համայնքը համախմբված կերպով առաջ է մղել…

Հայ Դատի յանձնախումբի հանդիպումը Պելճիքայի մէջ Գերմանիոյ դեսպանին հետ

Պրիւքսել, 27 յունիս, 2016.- ՀՅԴ Եւրոպայի եւ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբերէն կազմուած միացեալ պատուիրակութիւն մը բաղկացած ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանէ, ՀՅԴ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տէմիրճեանէ, ՀՅԴ Պելճիքայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Լիաննա Մարգարեանէ եւ քարտուղար Աշխէն Ֆիքսովայէ, այցելեց Գերմանիոյ դեսպանատուն եւ տեսակցեցաւ դեսպան պարոն Րիւտիկեր Լիւտեքինկի…

Դաշնակցությունը ոչ մի զիջում չի կարող ընդունել

Այսօր լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից հետաքրքրվեցին, թե ինչով է պայմանավորված երկու օր առաջ Ալիևի հայտարարություններն այն մասին, որ հետաքննության մեխանիզմների տեղադրումը սահմանին ավելորդ է, և որ Ադրբեջանը ԼՂ կարգավորմանն է գնալու փուլային տարբերակով, ասաց, որ Ալիևի հայտարարությունները ցույց են տալիս, որ այդ ամենը հենց Ալիևի ցանկությունն է, այլ ոչ թե այն, ինչ…

«Ազդակ»ի Խմբագրական. «Այց Առաջին Քրիստոնեայ Երկիր». Քաղաքական Ենթաբնագիրներ

Ֆրանչիսկոս պապի Հայաստան այցելութեան առիթով կատարած յայտարարութիւնները ընդհանուր առումով թէ՛ հայկական եւ թէ՛ միջազգային պետական, հասարակական եւ լրատուական լուսարձակները կեդրոնացուցին Ցեղասպանութեան բնորոշումին վրայ: Այստեղ անշուշտ կար հետեւողականութիւն պահելու սկզբունքայնութիւն, Վատիկանի մէջ կատարուած յայտարարութեան շարունակութեան տրամաբանութիւն, բարոյական չափանիշներու յարգում, արդարութիւն եւ խաղաղութեան ուղղութեամբ հոգեւոր պետէ մը ակնկալուած համապատասխան հռետորաբանութիւն: Բարոյական այս չափանիշներուն կ՛ընկերակցէին անշուշտ պապի պահուածքը,…