Ամսական արխիւներ. September 2016

Հրանտ Մարգարյան. «Հայաստանում պետք է որակական իշխանափոխություն սկսենք հենց Վանաձորից»

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Վանաձորում Վանաձորի ավագանու սեպտեմբերի 2-ին կայանալիք ընտրությունների քարոզարշավի վերջին օրը շուրջ երեք հազար վանաձորցիներ հավաքվել էին քաղաքի կենտրոնական մարզադահլիճում՝ իրենց զորակցությունը հայտնելու Դաշնակցության թեկնածուներին։ Հավաքը թեեւ նախընտրական էր, սակայն ավելի շատ խոսվեց Հայաստանի Հանրապետության անկախացման 25-ամյակի մասին։ Անկախության հոբելյանին ու Վանաձորին իր խոսքում անդրադարձել է նաեւ հավաքին ներկա ՀՅԴ…

Հալէպի Մէջ Բուռն Հրթիռակոծումներ

Կան Հայ Զոհեր Եւ Վիրաւորներ Գանձասար. Այսօր առաւօտեան վաղ ժամերէն զինեալ ահաբեկչական խմբաւորումներ կը հրթիռակոծեն Հալէպի Նոր Գիւղ եւ Վիլլաներ հայաշատ թաղամասերը։ Նոր Գիւղի մէջ գտնուող Ազգ. Պատսպարանի սաները առժամաբար փոխադրուեցան համեմատաբար աւելի ապահով վայրեր։ Վայրկեաններ առաջ զինեալ ահաբեկչական խմբաւորումներ հրթիռակոծեցին վիլլաներ թաղամասը։ Ս. Աստուածածին եկեղեցւոյ մօտակայքը գտնուող բնակարանի մը վրայ ինկած հրթիռի մը հետեւանքով…

Կոչ եմ անում երկու թեկնածուներին էլ պայքարել հայ համայնքի աջակցության համար

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը չի սատարելու ԱՄՆ նախագահի թեկնածուներից որևէ մեկին նոյեմբերի 8-ին կայանալիք ընտրություններում, քանի որ ո՛չ Քլինթոնը, ո՛չ էլ Թրամփը հստակ հայտարարություն չեն արել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: Այսպիսի մեկնաբանություն տվեց Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի վարչության անդամ Քենեթ Խաչիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում՝ անդրադառնալով նախագահական ընտրություններում ամերիկահայ համայնքի և հայկական կազմակերպությունների դիրքորոշմանը վերաբերող…

Լևոն Մկրտչյանն ընդունել է Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտորին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Ուրուգվայի պետական համալսարանի ռեկտոր Ռոբերտո Մարկարյանին: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանն իր երախտագիտությունն է հայտնել Ուրուգվայի Հանրապետության իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը առաջինը պաշտոնապես ճանաչելու համար: «Տարիներ առաջ Ուրուգվայ կատարած իմ այցից լավ հիշողություններ են մնացել, ուրուգվայցիներն իմ վրա ազատ ու հպարտ մարդկանց…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցությունը Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի հրավիրած ժողովին

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացավ Նիդերլանդների բազմակուսակցական ժողովրդավարության ինստիտուտի (The Netherlands Institute for Multiparty Democracy, NIMD ) կողմից  նախաձեռնված հերթական հանդիպումը, որին հրավիրված էր նաև ՀՅԴ երիտասարդականը։ Ժողովին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի  քաղաքական ուժերի երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչներ։ Ժողովի նպատակն էր քննարկել նախորդ միջոցառումների արդյունքները և առաջիկա ծրագրերը։ ՀՅԴ Երիտասարդականը նրեկայացնում…

ՀՅԴ-ի դիրքորոշումը ԼՂՀ կարգավորման հարցում տարբերվում է ՀՀԿ-ի կեցվածքից

«Մեր համագործակցության համաձայնագիրը ՀՀԿ-ի հետ Արցախի հարցի լուծման կետեր չի ընդգրկում, դրա համար էլ ՀՅԴ-ի կեցվածքն ընդհանուր առմամբ մեկ է, կարելի է հայտարարությունների մեջ շեշտադրումների տարբերություններ անել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ Հիշեցնենք, որ Ազգային երեք կուսակցություններ՝ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության…

Սփիւռքը Հայաստան չէ

Ես Սփիւռքահայ եմ։ Մեծ հայրս Ցեղասպանութենէն վերապրող էր հազիւ տասը տարեկան հասակին։ Հայրս ծնած է հայրենիքէն հեռու՝ Լիբանանի մէջ։ Ես ծնած ու մեծացած եմ Լիբանանի նման հմայիչ երկրի մը մէջ։ Սակայն Սփիւռքահայ եմ։ Հայաստան մայր հայրենիքս է։ Կը փափախէ սիրտս Հայաստանով։ Իբրեւ քաղաքական գործիչ, համակ աշխատանքս Հայաստանի համար է։ Սակայն Սփիւռքը Հայաստան չէ։ Եւ իբրեւ…

Բազիլիկատայի մարզային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Բազիլիկատա մարզի խորհուրդը (Consiglio Regionale della Basilicata) սեպտեմբերի 27-ին, միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ իր զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին: Բանաձեւի նախագիծը ներկայացրել էր անկախ պատգամավոր Աուրելիո Պաչեն՝ ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին: Բանաձեւում նշվում է, որ Հայոց ցեղասպանության պատմական իրականությունը ճանաչվել է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ 1919թ. թուրքական ռազմական տրիբունալի կողմից: Փաստաթղթում նաեւ ընդգծվում…

Ուսուցիչն ազգային դպրոցի դիմագծի պատասխանատուն է

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի դահլիճում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության ու գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը: Մրցույթն անցկացվում է արդեն 15 տարի անընդմեջ՝ նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն»,…

Մեզի Համար Երկու Բաներ Բարձրագոյն Արժէք Են` Հայ Մարդը, Ուր Որ Ալ Ըլլայ, Եւ Անկախ Պետականութիւնը

Մեզի Համար Երկու Բաներ Բարձրագոյն Արժէք Են` Հայ Մարդը, Ուր Որ Ալ Ըլլայ, Եւ Անկախ Պետականութիւնը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի հանրապետութիւններուն 25-ամեակին առիթով Հայաստանի մէջ «Վանայ ձայն»-ին կատարած հարցազրոյցներու ծիրին մէջ կը ներկայացնենք ՀՅԴ Գերագոյն մարմինի ներկայացուցիչ Աղուան Վարդանեանին հետ կատարուած հարցազրոյցը, որուն ընթացքին լուսարձակի տակ առնուեցան Հայաստանի մէջ յուլիսին տեղի ունեցած իրադարձութիւնները, անոնց առնչութեամբ…