Ամսական արխիւներ. October 2016

Կիրո Մանոյան. Ղրիմի և Ուկրաինայի հարցում Ռուսաստանից դժգոհությամբ հանդերձ՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի դերի հետ հաշվի չնստել Արևմուտքը չի կարող

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ԱրմԻնֆո-ին հարցազրույցում նկարագրում է Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառներն ու էությունը, թվարկում հակամարտության շահագրգիռ կողմերին և վերջիններիս շահերը, փաստարկում առկա պայմաններում «սառը պատերազմի» նոր ալիքի անհնարինությունը, ինչպես նաև մեկնաբանում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին իրադարձությունները: – Կարճ հարց, որը ենթադրում է ընդգրկուն պատասխան՝ ի՞նչ է…

ՀՅԴ-ն չի բացառում, որ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) չի բացառում, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը: «Ես ոչ մի բան չեմ բացառում։ Քաղաքականության մեջ իմ հիմնական մոտեցումն այն է եղել, որ երբեք որևէ բան պետք չէ բացառել։ Իրավիճակները փոխվում են, և դրա համար երբեք մի ասա երբեք։ Դա շատ կարևոր է բոլոր քաղաքական ուժերի…

Դավիթ Լոքյանն ընդունել է KFW բանկի պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) պատվիրակությանը` աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական բանկի Վանաձորի կոշտ կենցաղային թափոնների ծրագրի ղեկավար Ալերո Ագբոգհորոմային, ծրագրի ավագ տեխնիկական պատասխանատու Բերնհարդ Շենքին, Բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Նախարար Դավիթ Լոքյանը բարձր է գնահատել նախարարության և Բանկի միջև առկա համագործակցությունը, մասնավորապես, կոշտ…

Այս կանոնակարգը պետք է փոխվի

Հունվար ամսից սկսած՝ պատրաստվում էր Ազգային ժողովի կանոնակարգ օրենքը, որը ԱԺ-ում դրվել է քննարկման, հնչել են բազմաթիվ քննադատական կարծիքներ: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ներկայացրեց իր դիտարկումները կանոնակարգ­ օրենքի նախագծի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ սա իսկապես համակարգաստեղծ օրենք է, և լուրջ աշխատանք է իրականացվել: «Այս կանոնակարգը երկու…

Հայաստանի անվտանգության խնդիրները` Սանկտ-Պետերբուրգի միջազգային գիտաժողովում

Հայաստանի անվտանգության խնդիրները առաջին անգամ ներկայացվել են Սանկտ-Պետերբուրգի պետական համալսարանում պարբերաբար հրավիրվող «Եվրասիական անկայունության աղեղը և տարածաշրջանային անվտանգության խնդիրները Արևելյան Ասիայից մինչև Հյուսիսային Աֆրիկա» միջազգային գիտաժողովում: Այս խորագրով արդեն վեցերորդ անգամ հրավիրվող գիտաժողովի երկօրյա նիստերում ամփոփել են Եվրասիական տարածաշրջանի 2016 թ. անվտանգության նախնական արդյունքները և քննարկվել ահաբեկչական, տեղեկատվական և ենթակառուցվածքային վտանգներին հակազդելու մեխանիզմները: Քաղաքագետ Յուրի…

Ժողովուրդը շատ սուր և զգայուն դատողություն ունի, և դա անպայման կդրսևորի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող գործընթացները: – Ներհայաստանյան գործընթացները գնահատում եմ դրական։ Այդ գործընթացները ունեն տրամաբանական հետևողականություն. երկրում նորացվել է սահմանադրությունը, կառավարման համակարգը անցել է խորհրդարանականի, որտեղ միանձնյա լիազորությունները հասել են նվազագույնի։ Նորացված սահմանադրությունը համահունչ է եվրոպական շատ երկրների որդեգրած սահմանադրություններին, և…

Կարսի անկման ազգային ողբերգությունը

Կարսի անկման ազգային ողբերգությունը Ժողովուրդների ազգային հիշողության մեջ կան ոչ միայն ինքնաճանաչման և հպարտության, երկունքի և խոյանքի ոգեշնչող պահեր, այլ կան նաև փորձության ու հուսաբեկման, մեղկության և անկումի ողբերգական վայրկյաններ, որոնք կյանքի և ժամանակի թավալման հետ ավելի ու ավելի են շեշտում իրենց բախտորոշ նշանակությունը: Հայ ժողովրդի ազգային հիշողության մեջ այդօրինակ դառնության մի էջ է բացվում…

Որակական նոր փուլ՝ Իրան-Հայաստան յարաբերութիւններում

Իրան է ժամանելու ՀՀ կառավարութեան պատւիրակութիւն՝ էներգետիկ ենթակառուցւածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Յարութիւնեանի գլխաւորութեամբ: Այցի նպատակը երկու երկրների միջեւ գազի արտահանման բնագաւառում համագործակցութեան ընդլայնումն է: Նախատեսւում է, որ վաղը կողմերի միջեւ կը ստորագրւի գազի առք ու վաճառքի մասին համաձայնագիր, որի մասին դեռեւս մի քանի օր առաջ յայտարարել էր ԻԻՀ-ում ՀՀ-ի արտակարգ եւ լիազօր…

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր

Համազգային թատրոնում այսօր երեկոյան տեղի ունեցավ արձակագիր, դրամատուրգ Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը: Սիրված գրողին ու մտավորականին հրաժեշտ տալու էին եկել արվեստի գործիչներ, գրողներ ու մտավորականներ: Ռուբեն Հովսեփյանին այսօր հրաժեշտ տվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ինչպես նաև մշակույթի նախարարը և մի շարք պաշտոնյաներ ու կուսակցական գործիչներ: Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա…

Էրտողանեան Սպառնալիքներ, Հայ Նահատակներ Եւ… Հայկական Լռութիւն

Վերջերս, քաղաքական մեկնաբան մը շատ ճիշդ ձեւով դիտել կու տար, որ Սուրիոյ մէջ տեղի կ՛ունենան «բազմաթիւ պատերազմներ»: Այսինքն՝ Ռուսիա ընդդէմ Արեւմուտք, Սուրիա ընդդէմ Ծոցի երկիրներ եւ Թուրքիա, Իրան եւ Ծոցի երկիրներ, եւ այլն: Այս «բազմաթիւ»ներուն վրայ հիմա աւելցած է (աւելի ճիշդ՝ «տաքցած» է) իրաքեանը՝ Մուսուլի հարցով: Մուսուլի մէջ, Արեւմուտքը իբրեւ թէ կը պայքարի «գէշ»երուն դէմ,…