- Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն - https://old.arfd.am -

Այսօր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է

[1]Այսօր Ստեփանակերտի առաջին վաշտի հրամանատար, «Արցախի հերոս», «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Աշոտ Բեկորի հիշատակի օրն է:

1992թ. այս օրը՝ օգոստոսի 24-ին, Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտում հերոսի մահով ընկավ ՀՅԴ գաղափարի նվիրյալներից մեկը՝ Աշոտ Ղուլյանը:

[2]

Ստեփանակերտի՝ իր անունը կրող պուրակում հավաքվել էին Բեկորի մարտական, կուսակցական ընկերները, ընտանիքի անդամները՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ դնելու նրա հուշարձանին ու եւս մեկ անգամ հիշելու ազգային հերոսին:

Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի… [3]