
Վերջին շրջանում առավել ակտիվացել են ադրբեջանական կողմի ձեռնարկած սադրանքները` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության հետ ունեցած սահմանային տարածքներում: Մշտական կրակահերթերը, դիպուկահարների գործողությունները, դիվերսիոն բնույթի ոտնձգությունները խլում են զինծառայողների եւ խաղաղ բնակչության բազմաթիվ կյանքեր: Ադրբեջանը, շփացած նավթադոլարների հաշվին իրականացվող անհագ սպառազինումից, ինչպես նաեւ միջազգային հանրության ու մասնավորապես հակամարտության միջնորդ կողմերի ոչ համարժեք արձագանքից, մեր տարածաշրջանը…