
ԾՐԱԳԻՐ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Հաստատված Հ.Յ.Դ. ԻԷ Ընդհանուր (Արտակարգ) Ժողովի կողմից 1998 Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ հեղափոխական կուսակցություն է: Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ: Նա…