Երիտասարդական

Արցախում խորը հարգանք են տածում Հայ օգնության միության նկատմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար,…

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի ՀՅԴ պատասխանատուներին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեռուստամարաթոն 2018»-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին:

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը` ՀԵՄ-ը, հայտարարություն է տարածել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ելնելով այն իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները և նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը, ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատևությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է, անընդունելի…

ՀՅԴ-ն առաջիկա արտահերթ ընտրություններին կգնա առանձին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ ՀՅԴ-ն դաշինքով չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: «Ինչպես գիտեք` տեղի է ունեցել Գերագույն ժողով, որում որոշվել է, որ ՀՅԴ-ն մասնակցելու է այս ընտրություններին: Մենք ունենք մեր ասելիքը, մտահոգությունները: Տեսնում ենք որոշակի վտանգներ ներկա փուլում, և այդ առումով, որպես ընդդիմություն, մասնակցելու ենք ու ներկայացնելու…

Բրիւսէլում աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը

Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում, Հոկտեմբերի 7-ին, աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի և Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնները։ Խորհրդաժողովն աչքի ընկաւ արտաքին-յարաբերական և քաղաքական օրակարգի՝ քննարկուող նիւթերի յագեցուածութեամբ։ Խորհրդաժողովի մասնակիցները ունկնդրեցին զեկոյցներ և հանգամանօրէն քննարկեցին հետևեալ նիւթերը. – Եւրոպական երկրների քաղաքական կացութիւնը, յատկապէս…

Բրյուսելում ընթանում է ՀՅԴ Եվրոպայի երիտասարդական միությունների խորհրդաժողովը

2018 թվականի հոկտեմբերի 5-ին Բրյուսելում իր աշխատանքները սկսեց Հայ Յեղափոխական Դաշնակցության Եվրոպայի երիտասարդական միությունների խորհրդաժողովը: Քաղաքական և արտաքին հարաբերական ընդգծված օրակարգով այս խորհրդաժողովին մասնակցում են շուրջ 40 դաշնակցական երիտասարդներ՝ Բելգիայի, Ֆրանսիայի, Հոլանդիայի, Հունաստանի, Կիպրոսի և Հայաստանի երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչը: Խորհրդաժողովին ներկա են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու…

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, արծարծվել են ներքին ու արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր: Հանդիպումից հետո ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողներին մասնավորապես ասաց. Պարտավոր ենք հասկանալ, որ գլխավոր, առաջնահերթ օրակարգը…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը անց է կացնում «24 ժամ Արաբկիրի այգում» միջոցառումը

Սեպտեմբերի 19-ին ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան այգում մեկնարկեց «24 ժամ Արաբկիրի այգում» խորագիրը կրող միջոցառում, որի ընթացքում Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններում Դաշնակցության թեկնածուները կարողացան անմիջականորեն շփվել քաղաքացիների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկությունները: Վարչական շրջաններում այցելություններ ունենալուց հետո երիտասարդներին այցելել է ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը: Հանդիպմանը ներկա էր…

ՀՅԴ-ի քարոզարշավը կմեկնարկի Արամ Մանուկյանի արձանի մոտից

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Երևանի ավագանու` 2018 թվականի արտահերթ ընտրությունների իր քարոզարշավը պաշտոնապես կսկսի սույն թվականի սեպտեմբերի 10-ին` ժամը՝ 18:00-ին, Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտից: Քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո Դաշնակցության թեկնածուներն ավտոերթով կշարժվեն դեպի Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններ՝ հանդիպելու երևանցիների հետ:

Հայտնի է Երևանի ավագանու ընտրություններում ՀՅԴ առաջին եռյակը

ՀՅԴ ԳՄ անդամ Վահագն Մատինյանը ԿԸՀ ներկայացրեց Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու ՀՅԴ գրանցման հայտը: Մատինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ՀՅԴ ցանկը բաղկացած է 77 անդամից: Ցուցակը գլխավորում է ՀՀ բնապահպանության նախարարության անտառային կոմիտեի նախագահ Միքայել Մանուկյանը: Երկրորդ համարն է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Հակոբյանը, իսկ երրոդը` Երևանի քաղաքի ՀՅԴ կոմիտեի ներկայացուցիչ Խաչատուր Ստեփանյանն…