Հ.Յ.Դ.-ի մասին

Արցախում խորը հարգանք են տածում Հայ օգնության միության նկատմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար,…

«Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցության ներկայությունը՝ աներկբա ու անփոխարինելի

Հայ իրականության մեջ վերջին 30 տարիներին ձևավորված քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երևացին ու անհետացան: Քաղաքականության մեջ լինելն ինքնին պատասխանատվություն է, պատասխանատվություն, որը պետք է կարողանալ կրել հարատևորեն, իսկ այդ պատասխանատվության զգացումը արտացոլվում է այն ժամանակ, երբ քաղաքականություն ես մտնում գաղափարական հենքով: Գաղափարական…

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ: Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր աստիճանը կպահպանվի նաեւ ապագայում: Հանդիպմանը մասնակցում էին…

Մշակութային համագործակցության հեռանկարներն ու ոլորտի խնդիրները՝ ՀՀ եւ ԱՀ մշակույթի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման առանցքում

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 12֊ին ՀՀ մշակույթի նախարարությունում էր՝ հայաստանյան գործընկերների հետ քննարկելու Հայաստան-Արցախ մշակութային համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունները: «Ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում փորձում ենք նոր քաղաքականություն մշակել, հատկապես գրադարանների ու թանգարանների ուղղությամբ: 2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը: Այժմ քայլեր են իրականացվում…

Հանդիպումներ Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում

Նոյեմբերի 8-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում: Դրանց ընթացքում պատգամավորը ընտրողներին է ներկայացրել ԱՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության կատարած աշխատանքները օրենսդրական դաշտում, միջխորհրդարանական կապերի ամրապնդման ոլորտում, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները: Դավիթ Իշխանյանը հանդիպումը կարևորել է այն առումով, որ մոտենում է 2019 թ.…

«Տարածքներ` խաղաղության դիմաց» ավելի շատ պատերազմի է դրդելու

Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանի կարծիքով, հողեր վերադարձնելու մասին ամերիկյան տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների վերջին հայտնի հայտարարությունները պետք է դիտարկել Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների ֆոնին: Մեր զրուցակցի խոսքով. «ԱՄՆ-ն փորձում է ցույց տալ, որ հետեւողական է լինելու, որպեսզի Արցախի հիմնահարցը լուծվի ի նպաստ Ադրբեջանի» – ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի, առավել եւս՝ ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով ազգային անվտանգության խորհրդականի`…

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի ՀՅԴ պատասխանատուներին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեռուստամարաթոն 2018»-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին:

«Ապառաժ»-ի խմբագրական. Որոշումը կայացվելու է Արցախում

Թրամփյան Ամերիկայի շունչը անցյալ շաբաթվա ընթացքում զգաց նաեւ Կովկասի տարածաշրջանը: Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Թրամփյան ամերիկայի հռետորաբանությամբ այցելեց տարածաշրջան՝ Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին հրամցրեց Ամերիկյան շահը գերակայող քաղաքականության «առաջարկները», որոնք, ըստ էության, ոչ թե առաջարկ էին, այլ սպառնալիքով համեմված թելադրանք: Ինչքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատուները պնդեն, թե Բոլթոնի ասուլիսներում…

Քաղաքական զարգացումներն իրենց կնիքն են թողել կառավարության գործունեության վրա

Ստորև ներկայացնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հայտարարությունը հոկտեմբերի 31-ին կայացած ԱՀ ԱԺ լիագումար նիստի ժամանակ. «Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Վերջին ժամանակներս մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, անշուշտ, իրենց դերակատարությությունն են ունենում մեր ամենօրյա կյանքի բոլոր ոլորտներում և բնական է ենթադրել, որ երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները իրենց կնիքն…

Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը

Հոկտեմբերի 30-31-ը Արցախում էին Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ։ Արցախի Հանրապետությունում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի,…