Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասին

Ներածական

Հ.Յ.Դ. Երիտասարդականը Հ.Յ. Դաշնակցութեան երիտասարդական կազմակերպութիւնն է, որն աշխատում է Հայաստանում եւ արտերկրի 17 երկրներում, ընդ որում` Լիբանանում, Ա.Մ.Ն.-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում, Յունաստանում, Ռուսաստանում, Կիպրոսում եւ այլուր: Հ.Յ.Դ. Երիտասարդական միութիւնները գործում են ապակենտրոն սկզբունքով: Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների համահայկական կամ միջշրջանային բնոյթի աշխատանքները համադրւում են Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակի միջոցով, որը 2001 թուականից ի վեր հաստատուել է Երեւանում, Հայաստան: Հ.Յ.Դ. Երիտասարդականն ունի աւելի քան 10000 անդամ: Ճշգրտօրէն նշել թէ երբ է հիմնադրուել Հ.Յ.Դ. Երիտասարդականը հնարաւոր չէ պարզ այն պատճառով, որ Հ.Յ.Դ. հիմնադրութեան առաջին շրջանում հիմնականում երիտասարդութիւնն է ներգրաւած եղել Դաշնակցութեան ընդհանուր գործի մէջ: Այդուամենայնիւ, առաջին անգամ 1929 թուականին գումարուած ԺԱ Ընդհանուր ժողովում է պաշտօնապէս առաջադրուել երիտասարդական եւ պատանեկան միութիւն ստեղեծելու պահանջը:

Նպատակներ

Հ.Յ.Դ. Երիտասարդականի նպատակներն են.-

1. հայ երիտասարդութեան քաղաքականացում:
2. պայքար Հայ Դատի արդարացի լուծման ուղղութեամբ:
3. ընկերվարութեան եւ ժողովրդավարութեան արժէքների տարածում երիտասարդութեան շրջանակներում:
4. մասնակցութիւն անարդարութեան դէմ պայքարին եւ ձգտում հաստատելու հասարակական արդարութիւն:
5. զօրակցութիւն մարդու իրաւունքների պաշտպանութեան աշխատանքներին:
6. մասնակցութիւն քաղաքացիական հասարակութեան ստեղծման գործընթացին:
7. պայքար բոլոր տեսակի խտրականութիւնների դէմ:
8. մասնակցութիւն արդարութեան ձգտող միջազգային շարժումներին եւ համագործակցութիւն միջազգային առաջադիմական երիտասարդական կազմակերպութիւնների հետ:
9. մասնակցութիւն հայկական ինքնութեան պահպանման աշխատանքներին Սփիւռքում:
10. հայ ժողովրդի շահերին ամէնուրեք ծառայելու գիտակցութեան եւ յանձնառութեան ստեղծում երիտասարդութեան մէջ:

Աշխատանքներ

1.- Խորհրդաժողովներ:
2.- Բանակումներ:
3.- Հրատարակութիւններ:
4.- Ուղեւորութիւններ:
5.- Դասընթացնէր:
6.- Ցոյցեր:
7.- Մասնակցութիւն միջազգային ծրագրերին:
8.- Պատանեկան ճամբարներ:

Խորհրդաժողովներ

Խորհրդաժողովների նպատակն է Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների անդամների միջեւ զարգացնել որոշակի քաղաքական եւ գաղափարական նիւթի շուրջ ընդհանուր մտածողութիւն եւ ի հարկին ստեղծել համագործակցութեան համապատասխան դաշտ: Վերջին եռամեակում խորհրդաժողովներ են տեղի ունեցել-

-Դեկտեմբեր 2009 թ, Երեւան:
-Դեկտեմբեր 2010 թ, Երեւան:
-Մարտ 2012 թ, Երեւան:

Համահայկական բանակումներ

Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների համահայկական բանակումների նպատակն է համախմբել առաւելագոյն թուով դաշնակցական երիտասարդներ եւ կենդանի շփումով հնարաւորութիւն տալ նրանց ստեղծելու դաշնակցական ընդհանուր մտածելակերպ: Համահայկական առաջին բանակումը տեղի է ունեցել 1983 թուականին` Յունաստանում, այնուհետեւ 1984-ին` Ֆրանսիայում, 1986-ին` Կիպրոսում, 1992-ին` Բուլղարիայում: Հայաստանի անկախութիւնից յետոյ որոշուեց համահայկական բանակումները կազմակերպել երկու տարին մէկ անգամ` Հայաստանում: Առ այդ Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների համահայկական 5-րդ բանակումը տեղի ունեցաւ 1997-ին` Սեւանում, այնուհետեւ 1999-ին` Արցախում, 2001-ին` Բիւրականում: Վերջին Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների համահայկական 11-րդ բանակում-հայրենագնացութիւնը տեղի ունեցաւ 2011 թուականի Օգոստոսին, Հայաստանում եւ Արցախում:

Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների պաշտօնաթերթերն են.-

– Հ.Յ.Դ. Լիբանանի Երիտասարդական Միութիւն` “Ռազմիկ”:
– Հ.Յ.Դ. Զավարեան Ուսանողական Միութիւն` “Զավարեանական էջ”, (Լիբանան):
– Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Երիտասարդական Միութիւն “Հայդուկ”:
– Հ.Յ.Դ. Արեւելեան Ամերիկայի Երիտասարդական Միութիւն` “Հոգի”:
– Հ.Յ.Դ. Ռոստոմ Երիտասարդական Միութիւն` “Խաչմէրուկ”, (Իրան):
– Հ.Յ.Դ. Ռուբեն Երիտասարդական Միութիւն` “Դէպի երկիր”, (Իրան):

Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւնների պաշտօնական կայքէջերն են.-
– “Շանթ” Ուսանողական Միութիւն, Միացեալ Նահանգների Արեւմտեան շրջան www.arfshant.org
– “Արմէն Գարոյ” Ուսանողական Միութիւն, Կանադա www.armenkaro.org
– Կանադայի Երիտասարդական Միութիւն www.arfyoc.org
– Միացեալ Նահանգների Արեւմտեան շրջանի Երիտասարդական Միութիւն www.ayfwest.org
– Միացեալ Նահանգների Արեւելեան շրջանի Երիտասարդական Միութիւն www.ayf.org
– Աւստրալիայի Երիտասարդական Միութիւն www.ayfaustralia.org
– Լիբանանի Երիտասարդական Միութիւն www.lemagan.org
– Զաւարեան Ուսանողական Միութիւն, Լիբանան www.zavarian.org
– Սուրիայի Երիտասարդական Միութիւն www.ayo2006.com
– Յունաստանի Երիտասարդական Միութիւն www.ayf.gr
– Անգլիայի Երիտասարդական Միութիւն www.ayflondon.com
– Գերմանիայի Երիտասարդական Միութիւն www.norserunt.de

Արտաքին յարաբերական աշխատանքներ

Հ.Յ.Դ. Երիտասարդականի արտաքին յարաբերութիւնների նպատակն է երիտասարդական միութիւնների անդամներին տալ քաղաքական-յարաբերական բնագաւառում փորձառութիւն ձեռք բերելու հնարաւորութիւն եւ Հայ Դատը ծանօթացնել օտարազգի ապագայ ղեկավարներին: Հ.Յ.Դ. Երիտասարդականը լիիրաւ անդամ է Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միութեան (International Union of Socialist Youth), որը Ընկերվար-միջազգայնականի երիտասարդական կազմակերպութիւնն է: Հ.Յ.Դ. Երիտասարդականը անդամակցում է նաեւ Եւրոհամայնքի Երիտասարդ Ընկերվարականների Կազմակերպութեան (European Community Organization of Socialist Youth) եւ Միջազգային Ֆալկոն Շարժում-դաստիարակչական Ընկերվարական Միջազգայնական (International Falcon Movement-Socialist Educational International): Անցնող երկու տարիների ընթացքում Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցել է հետեւեալ ծրագրերին.-

1.- Ը.Ե.Մ.Մ.-ի (IUSY) Համաշխարհային համագումար, 25-28 մարտ 2010, Շուէդիա:
2.- Ը.Ե.Մ.Մ.-ի (IUSY) Սեւծովեան տարածաշրջանի համագործակցութեան ժողով, 1-4 յունիս 2010, Ուկրաինա:
3.- Ե.Ե.Ը.Կ.-ի (ECOSY) սեմինար, 17-20 նոյեմբեր 2011, Գերմանիա:
4.- Ը.Ե.Մ.Մ.-ի (IUSY) Համաշխարհային համագումար, 20-22 Ապրիլ 2012, Պարագուայ:
5.- Ե.Ը.Մ.Մ.-ի սեմինար, 18-20 Մայիս 2012, Շուէդիա:

Տպել Տպել