
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը` ՀԵՄ-ը, հայտարարություն է տարածել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ելնելով այն իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները և նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը, ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատևությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է, անընդունելի…