
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարտին Սոննբորնին, ով Հայաստանում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնությամբ եւ հրավերով: Հանդիպմանը ներկա են եղել ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը եւ գրասենյակի Եվրոպական հարցերի պատասխանատու Հեղինե Էվինյանը: Վարչապետը ողջունել է պրն. Սոննբորնին ՀՀ կառավարությունում և շնորհակալություն է…