Արցախ

Արցախում խորը հարգանք են տածում Հայ օգնության միության նկատմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար,…

Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 15-ին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի համանախագահության հետ: Քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերին, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդին Արցախին հատուկ ուշադրություն դարձնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցության բարձր աստիճանը կպահպանվի նաեւ ապագայում: Հանդիպմանը մասնակցում էին…

Հանդիպումներ Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում

Նոյեմբերի 8-ին մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Վազգենաշեն, Մյուրիշեն և Ավդուռ համայնքներում: Դրանց ընթացքում պատգամավորը ընտրողներին է ներկայացրել ԱՀ ԱԺ-ում «Դաշնակցություն» խմբակցության կատարած աշխատանքները օրենսդրական դաշտում, միջխորհրդարանական կապերի ամրապնդման ոլորտում, ինչպես նաև Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅԴ ծավալած աշխատանքները: Դավիթ Իշխանյանը հանդիպումը կարևորել է այն առումով, որ մոտենում է 2019 թ.…

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի ՀՅԴ պատասխանատուներին

Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 7-ին ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանին եւ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանին: Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել «Հեռուստամարաթոն 2018»-ի շրջանակներում իրականացվող աշխատանքներին Հայ Յեղափոխական Դաշնակցության եւ նրա կառույցների մասնակցությանը վերաբերող հարցերին:

«Ապառաժ»-ի խմբագրական. Որոշումը կայացվելու է Արցախում

Թրամփյան Ամերիկայի շունչը անցյալ շաբաթվա ընթացքում զգաց նաեւ Կովկասի տարածաշրջանը: Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը Թրամփյան ամերիկայի հռետորաբանությամբ այցելեց տարածաշրջան՝ Վրաստանին, Ադրբեջանին եւ Հայաստանին հրամցրեց Ամերիկյան շահը գերակայող քաղաքականության «առաջարկները», որոնք, ըստ էության, ոչ թե առաջարկ էին, այլ սպառնալիքով համեմված թելադրանք: Ինչքան էլ Հայաստանի արտաքին քաղաքականության եւ անվտանգության պատասխանատուները պնդեն, թե Բոլթոնի ասուլիսներում…

Քաղաքական զարգացումներն իրենց կնիքն են թողել կառավարության գործունեության վրա

Ստորև ներկայացնում են Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի հայտարարությունը հոկտեմբերի 31-ին կայացած ԱՀ ԱԺ լիագումար նիստի ժամանակ. «Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Վերջին ժամանակներս մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները, անշուշտ, իրենց դերակատարությությունն են ունենում մեր ամենօրյա կյանքի բոլոր ոլորտներում և բնական է ենթադրել, որ երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները իրենց կնիքն…

Արցախի ժողովուրդն ինքը պետք է որոշի իր ճակատագիրը

Հոկտեմբերի 30-31-ը Արցախում էին Բելգիայի դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության միջազգային կապերի գծով նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նույն կուսակցության միջազգային կապերի փոխնախագահ Ջուլի Սզման, որոնք Արցախ են ժամանել ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի և հանձնախմբի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի ուղեկցությամբ։ Արցախի Հանրապետությունում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱՀ նախագահի, ԱՀ ԱԺ նախագահի,…

Արցախի ժողովրդի և պետության համար կարևոր և ոչ կարևոր շրջաններ գոյություն չունեն

«Հարգելի գործընկերներ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի՝ ԱՀ տարածքների հանձնման հետ կապված և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևանում կատարած հայտարարությունների խորապատկերի վրա «տարածքներ խաղաղության դիմաց» տխրահռչակ կարգախոսի նորից շրջանառության մեջ հայտնվելու հանգամանքը մեզ հուշում են, որ որոշ ուժերի կողմից փորձ է արվում խախտել ԱՀ տարածքային ամբողջականությունը՝ վտանգի տակ դնելով երկրի…

Քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության մասին հարցեր

Սկսած 2015 թվականից Արցախում հյուրընկալվել են Բելգիայի տարբեր մակարդակների խորհրդարանականներից կազմված մեկ տասնյակից ավելի պատվիրակություններ: ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախաձեռնությամբ Արցախում են Բելգիայի Դաշնային խորհրդարանի անդամ, «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության միջազգային կապերի կոմիտեի նախագահ Ժան-Ժակ Ֆլաոն և նրա տեղակալ Ջուլի Սզման: Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովում կայացած հանդիպմանը քննարկվել են Արցախի հետ հնարավոր համագործակցության…

Արցախում կկառուցվի «Սիդնեյ» թաղամաս

«Արցախ Րութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերությունն այս տարի նշում է իր գործունեության 10 տարին: Այս տարիների ընթացքում ընկերությունը գործունեություն է ծավալել Արցախում՝ իրականացնելով ներդրումային ծրագրեր գյուղատնտեսության, բնակարանաշինության ուղղություններով: Ավելի քան 200 սփյուռքահայ գործարարներից կազմված «Արցախ Րութս ինվեսթմենթ» ներդրումային ընկերության ներկայացուցիչներն օրերս Արցախում էին՝ ծանոթանալու նախորդ տարիների գործունեության արդյունքներին, նախանշելու առաջիկա անելիքները: «Արցախ Րութս ինվեսթմենթ» հոգաբարձուների խորհրդի…