
Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադարձավ ԱԺ կանոնակարգ օրենքում կատարված փոփոխությունների նախագծի թեմային: «Մեր երեք ուժերը հարվածի տակ են, մեզ նորից բաժանում են հեղափոխականների եւ հակահեղափոխականների: Այս ձեւով չի կարելի գնալ ընտրությունների: Նույնը արեցին ավագանու ընտրություններին` բաժանելով սևի ու սպիտակի: Նորից դառնալու է այն, որ այստեղ բոլորը…