Հ.Յ.Դ. Արցախ

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջինը կօգտվի Ադրբեջանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցավում է, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակում` ՀԱՊԿ-ում: Այսօր, նոյեմբերի 19-ին, ԱԺ ճեպազրույցների ժամին նա ասաց. «Միանշանակ է, որ թե’ Բելառուսի, թե’ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և համագործակցության այն տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»: Ռուստամյանի կարծիքով` մեր խնդիրները այնպես պետք…

Կեցցե՛ Դաշնակցությունը

Վահրամ Աթանեսյանի արձագանքը գուցե թողնեի անպատասխան, եթե այն վտանգավոր ուղերձներ չպարունակեր, և եթե այդպես մտածողները հրապարակում շատ չլինեին։ Անդրադառնալով հեռուստաեթերի ժամանակ իմ կողմից հնչեցված այն մտքին, որ Դաշնակցության ջանքերով Հայ Դատը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգերի կարևոր հարցերից մեկը և որ Արցախի հարցում Դաշնակցության որդեգրած «զարգանալ՝ առանց զիջելու» մոտեցումը,…

ՀՅԴ-ն, անկախ ընտրության արդյունքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցությունը լինելուց

Մենք, առնվազն իմ գնահատմամբ, հավակնում ենք բավական լավ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցության» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին ՀՅԴ-ի շանսերին: «Պատմության ընթացքում էլ սխալ կլինի, քանի որ 128-ամյա քաղաքական ուժը, երբ շատ երկրներում ազդեցիկ դերակատարություն ունի, ներկայացված չլինի խորհրդարանում: Դա,…

Կգա՞ ներդրողը Հայաստան

Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աստանայում հանդիպել էր Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Ն. Փաշինյանը խոսել էր Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակից և հայտարարել, որ Հայաստանում 350 հազար մարդ աշխատում է, որ պահի 800 հազար հոգու. «Բանը հասել է նրան, որ մարդիկ իրենց կովերին մորթում են, որ աղքատության նպաստ ստանան, հեռուստացույց չեն առնում,…

Դաշնակցությունը տեր է իր օրակարգին

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանում է լրագրողների հարցերին: Թեմա. ԱԺ ընտրություններ, ներքաղաքական հարցեր

Անհրաժեշտ է գյուղատնտեսության ապահովագրության օրենք

ԱԺ-ում շարունակվում է 2019-ի բյուջեի նախագծի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը: Նա նշեց, որ ցանկանում է խոսել աշխատանքի խրախուսման փիլիսոփայության մասին, որ դրված է այս բյուջեի նախագծի առանցքում: «Այս ընթացքում փորձել եմ փնտրել և գտնել, թե մարզերի համաչափ զարգացման համատեքստում այս բյուջեն որքանո՞վ է մտահոգ դրանով: Բայց ես չգտա մարզերի համաչափ…

Հայաստանի արտաքին քաղաքականությունը չափազանց անորոշ է

Վերջերս Հայաստան այցելած ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց, որ ԱՄՆ-ն ցանկանում է առավելագույն ճնշում գործադրել Իրանի նկատմամբ, քանի որ այն չի հրաժարվել միջուկային զենք ստեղծելու ջանքերից: Սա ի՞նչ ազդակ էր Հայաստանին, ի՞նչ կփոխվի հայ-իրանական հարաբերություններում: Վերջապես, ի՞նչ քաղաքականություն է վարում ներկայումս Հայաստանը Իրանի հետ, հաշվի առնելով, որ չնայած բազում հայտարարությունների, վարչապետ Փաշինյանն այդպես էլ…

Սաստելով չի կարելի մարդկանց մղել աշխատելու

«Հայոց Աշխարհ»-ի հարցազրույցը ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ -Օրերս վարչապետի պաշտոնակատարը մեր երկրում գործազրկության խնդրով պատասխանատու հայտարարություն արեց Աստանայում՝ երկրի 800 հազար բնակչությանը մեղադրելով անգործության, ծուլության, իբր զբաղվածություն ունեցող 350 հազար բնակչության վճարած հարկերի հաշվին ապրելու համար: -Հայաստանում մենք 18 տոկոս գործազրկության մակարդակ ունենք, ինչը բարձր ցուցանիշ է, ընդ…

Ընտրություններից հետո Ադրբեջանը կարող է մեզ համար վտանգավոր վիճակներ ստեղծել

Կարծում եմ, որ շատ կարևորություն չպետք է տալ այդ չակերտավոր մեխանիզմին, հնարավոր է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները մեղմացել են, բայց չեմ կարծում, որ դա քաղաքականության փոփոխություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ…

Հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի հետհեղափոխական զարգացումն է, հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյանը: Ընտրություններում հաջողության հասնելու…