
«Հայոց Աշխարհ» թերթի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը -Հնարավո՞ր է, որ ոչ իշխանական չորս ուժերը միասնական դիրքորոշում որդեգրեն կառավարության ծրագրի վերաբերյալ։ -Չեմ բացառում։ Եթե կլինի միասնական մոտեցում՝ լավ, եթե ոչ՝ ողբերգություն չեմ տեսնում, թեպետ չեմ կարծում, թե քառյակում կլինեն ուժեր, որոնք կողմ կքվեարկեն կառավարության ծրագրին։ -Կոնկրետ ձեր խմբակցությունը դե՞մ է քվեարկելու…