Յայտարարութիւններ

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը` ՀԵՄ-ը, հայտարարություն է տարածել նոյեմբերի 15-18-ը կայանալիք ԼԳԲՏ ֆորումի մասին, որում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, ելնելով այն իրողությունից, որ ազգային միջավայրը, արժեհամակարգը, բարոյական ընկալումները և նորմերը հանդիսանում են մեր ինքնությունը պայմանավորող հիմքերը, ազգային ավանդական ընտանիքի մոդելը հայ ազգի հարատևությունը երաշխավորող անսակարկելի արժեք է, որի հանդեպ ոտնձգությունը ազգային անվտանգության խնդիր է, անընդունելի…

ՀՅԴ ԳՄ ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Միլսի հայտարարությունը

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ազատամարտիկների հանձնախումբը դատապարտում է Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի EVN Report-ի հետ զրույցում հնչեցրած տեսակետը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի»: Թե քաղաքական, թե պատմական և թե իրավական առումներով խնդրո առարկա տարածքները որևէ պարագայում չեն կարող դիտարկվել որպես «գրավյալ տարածքներ»: Հատկանշական է, որ…

Հայտարարություն

ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեությունը հայտնում է իր մտահոգությունը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունում տեղի ունեցող երևույթների վերաբերյալ: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ կառավարության անդամները ճնշումներ են գործադրում Կապան համայնքի վարչական ղեկավարների, պետական ծառայողների նկատմամբ և ընտրողներին ուղղորդում են ՔՊ-ի թեկնածու Նարեկ Բաբայանի օգտին: Մենք կարծում էինք, թե արդեն անցել են այն ժամանակները, երբ իշխանական լծակները օգտագործվում…

Հայտարարություն

Սիրելի հայրենակիցներ. Վերջին քաղաքական զարգացումների կապակցությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ ներկայացնել մի շարք հարցերի հետ կապված մեր մոտեցումների և դիրքորոշումների վերաբերյալ։ 1. Ազգային համաձայնության կառավարությանը մաս կազմելու Հ.Յ.Դ. որոշումը պայմանավորված է եղել համաժողովրդական շարժումը արդյունավորելու, երկիրը առանց ցնցումների զարգացման նոր հուն տեղափոխելու անկեղծ մղումով։ Մենք հավատարիմ ենք եղել մեր պայմանավորվածություններին և փորձել ենք համախոհությամբ…

Պարտավոր ենք Արցախի անվտանգությունը մեր գործելաոճի առանցքը դարձնել

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հայտարարությունը Ազգային ժողովում Հարգելի գործընկերներ, Մեր պատմության ընթացքի ներկա շրջադարձը պիտի ենթադրեր ազգային-քաղաքական մտքի ընդգծված դրսևորում: Եթե հայտարարում ենք նոր Հայաստանի մասին, եթե խոսում ենք համերաշխ հասարակության գոյության մասին, ուրեմն պարտավոր ենք ձգտել ազգային միասնության, որը կարող է միակ երաշխիքը դառնալ քաղաքական ուժերի օգտակար համագործակցության: Այս իմաստով ակնկալելի…

Մեր նպատակը երկրի, պետության, պետականության ամրապնդումն ու զարգացումն է

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությունը Ազգային ժողովում Սիրելի՛ հայ ժողովուրդ: Մենք իսկապես յուրահատուկ ժողովուրդ ենք: Ամբողջ աշխարհին ապացուցեցինք, որ հնարավոր է երկրում իրականացնել թավշյա հեղափոխություն, իշխանափոխություն՝ առանց բախումների: Հեղափոխություն. Այսինքն, կներեք բառերիս համար, բայց փորձում եմ սահմանումներով խոսել, երբ ներքևինները այլևս չեն ուզում հին ձևով կառվարվել, իսկ վերևինները այլևս չեն կարողանում հին…

Կողմնորոշվեք քաղաքական հորձանուտում

Սեպտեմբերի 26-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լիագումար նիստի ժամանակ պատգամավորական հայտարարությամբ է հանդես եկել «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Հարգարժան գործընկերներ, Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցան ԱՀ ԱԺ արտահերթ ընտրությունները թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ հոկտեմբերի 7-ին տեղի կունենա թիվ 2 ընտրատարածքում: Օգոստոս-սեպտեմբեր ամիսներին թիվ 10 և 11 ընտրատարածքներում, իսկ ներկա օրերին՝ թիվ 2…

Հայտարարություն

Հանգուցյալ ընկ. Վահե Հարությունյանի հոգեհանգիստը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, 2018թ. հուլիսի 26-ին, ժամը՝ 18:00-20.00: Հուղարկավորությունը տեղի կունենա Շահումյանի գերեզմանատանը՝ հուլիսի 27-ին: Արարողության սկիզբը Սուրբ Հովհաննես եկեղեցուց՝ ժամը 13:00-ին: Հուղարկավորության հանձնախումբ

Արցախի կառավարության օպերատիվ շտաբի անդամների հայտարարությունը` Արթուր Աղաբեկյանի տան խուզարկության առթիվ

2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամները հայտարարություն են տարածել հուլիսի 13-ին Արթուր Աղաբեկյանի հայրական առանձնատանը և օժանդակ շինություններում կատարված խուզարկության վերաբերյալ, որի մեջ, մասնավորապես, գրված է՝ «Մենք՝ 2016թ. ապրիլին ձևավորված՝ Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի անդամներս, տարակուսանք և վրդովմունք ենք հայտնում օպերատիվ շտաբի անդամներից մեկի՝ Արթուր Աղաբեկյանի պաշտոնական գործառույթների իրականացման հանդեպ ցուցաբերված…

ՀՅԴ Արցախի Կենտրոնական Կոմիտեի հայտարարությունը

Սիրելի հայրենակիցներ Արցախի անվտանգությունը ՀՅ Դաշնակցության համար գերխնդիր է: Մեր իրականության մեջ վերջին շրջանում տեղ գտած իրադարձություններն առիթ են ստեղծել հակառակորդի աշխուժացմանը թե՛ սահմանային գոտում, եւ թե՛ քարոզչական դաշտում: Մեզ սպառնացող վտանգը օրեցօր առարկայական է դառնում: Ինչպես պատմությունն է ապացուցել թշնամու նկրտումները չեզոքացնելու, բազում զոհողությունների գնով ձեռք բերված հաղթանակը պահպանելու հիմնական միջոցը՝ մեր ներքին միասնությունն…