
Սեպտեմբերի 4-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելություն: Դիմումատուների թիվը 50-ն էր: Այս ընդունելության ընթացքում նրանց կողմից ներկայացրած դիմումների զգալի մասը վերաբերում էր աշխատանքի տեղավորման խնդրին: Այս նպատակով Գեղարքունիքի մարզպետն առաջարկեց հետևել թափուր պաշտոնների համար հայտարարված մրցույթներին: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը բավարարվեց, իսկ լրացուցիչ ուսումնասիրության ենթակա դիմումներին պատասխան կտրվի…