Յայտարարութիւններ / Հաղորդագրութիւններ

Բրիւսէլում աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը

Բելգիայի մայրաքաղաք Բրիւսէլում, Հոկտեմբերի 7-ին, աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը, որին մասնակից 40 երիտասարդները ներկայացնում էին Բելգիայի, Ֆրանսիայի, Յունաստանի, Կիպրոսի, Հոլանդիայի և Հայաստանի երիտասարդական և Նիկոլ Աղբալեան ուսանողական միութիւնները։ Խորհրդաժողովն աչքի ընկաւ արտաքին-յարաբերական և քաղաքական օրակարգի՝ քննարկուող նիւթերի յագեցուածութեամբ։ Խորհրդաժողովի մասնակիցները ունկնդրեցին զեկոյցներ և հանգամանօրէն քննարկեցին հետևեալ նիւթերը. – Եւրոպական երկրների քաղաքական կացութիւնը, յատկապէս…

Մամուլի հաղորդագրություն

Սեպտեմբերի 15-ին, hraparak.am կայքը տարածել է տեղեկություն, համաձայն որի, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու իր շրջապատը որոշում են կայացրել սատարել ՀՅԴ-ին և նրա թեկնածու Միքայել Մանուկյանին: Հերթական անգամ ստահոդ տեղեկությամբ փորձ է արվում Դաշնակցության գործունեությունն ու քայլերը կապել այլ քաղաքական ուժերի և գործիչների, տվյալ դեպքում Ռոբերտ Քոչարյանի հետ: ՀՅ Դաշնակցությունը Երևանի ավագանու ընտրություններում բացարձակապես…

Երևանի ավագանու ընտրությունների ՀՅԴ ցուցակի առաջին տասնյակը

2018թ. սեպտեմբերի 23-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ՀՅ Դաշնակցության ցուցակի առաջին տասնյակում ներկայացված են հետևյալ թեկնածուները. 1. Միքայել Մանուկյան՝ ՀՀ ԲՆ անտառային կոմիտեի նախագահ 2. Դավիթ Հակոբյան՝ «Հուսաբեր» ՓԲԸ («Երկիր Մեդիա» հեռուստաընկերություն) տնօերն 3 Խաչատուր Ստեփանյան՝ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ դոցենտ, պատմ. գիտ. դոկտոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ 4 Ալեսյա Բեջանյան՝ Հայաստանի ՓՄՁ…

ՀՅԴ-ն իր ամբողջական զորակցությունն է հայտնում Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջի պատրվակով հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամների գործողությունների, անվայել պահվածքի կապակցությամբ։ Եկեղեցու «բարենորոգման» կարգախոսներով հանդես եկող խմբի սադրիչ և սանձարձակության հասնող պահվածքն ու գործողությունները, ըստ էության, վերածվել են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նվիրապետի, այլև եկեղեցական…

ՀՅԴ Արեւմտեան Միացեալ Նահանգներու 52րդ Շրջանային Ժողովի Յայտարարութիւն

28 Յունիսէն 1 Յուլիս 2018 ժամանակամիջոցին գումարուած ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի 52րդ Շրջանային Պատգամաւորական ժողովը քննեց ընթացաւարտ Կեդրոնական կոմիտէի երկամեայ աշխատանքները եւ մշակեց յառաջիկայ երկամեակի գործունէութեան ծրագիրը: Ժողովը արձանագրեց հետեւեալը. ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի շրջանը, մեկնելով կուսակցութեան ծրագիրէն եւ գաղափարախօսութենէն՝ կը հաստատէ, որ հաւատարիմ կը մնայ ամէնուրեք հայութեան մարդկային իրաւունքներուն պաշտպանը հանդիսանալու իր առաքելութեան եւ նախանձախնդրօրէն տէր…

Հաղորդագրութիւն Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի 79-րդ Շրջանային Ժողովի

Հ.Յ.Դ. Արեւմտեան Եւրոպայի կազմակերպութեան Շրջանային Ժողովը տեղի ունեցաւ 22, 23 եւ 24 Յունիսին Փարիզի մէջ: Ֆրանսայի, Պելճիքայի եւ Հոլանտայի բոլոր շրջաններէն մասնակցող պատգամաւորները ճշդեցին յառաջիկայ երկու տարիներու առաջնահերթութիւնները: Սոյն Շրջանային Ժողովը կ՚արձանագրուի քաղաքական նոր պարունակի մը մէջ՝ ի տես Հյաստանի մէջ 2018-ի գարնան տեղի ունեցած յեղափոխութեան իբրեւ արդիւնք իշխանութեան հասած կառավարութեան, ուր միաժամանակ Ազրպէյճան շեշտաւորեց…

Յայտարարութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն գոհունակութեամբ կ՚ողջունէ Հայաստանի Հանրապետութեան մէջ տեղի ունեցած դէպքերու խաղաղ կարգաւորումը։ Երկու շաբաթ տեւող ցոյցերուն որպէս հետեւանք, նորընտիր վարչապետ Սերժ Սարգսեանը ընդառաջեց երկրի քաղաքացիներու պահանջքին ու ներկայացուց իր պաշտօնի հրաժարականը, ինչ որ վստահաբար զարգացաւ մեծ դժուարութիւններով։ Ցուցարարները, յանձնառու վերաբերմունքով քաղաքական եւ ընկերային իրականութեան հանդէպ, գոյացուցին իսկական եւ օրինական պահանջքի…

Մամլոյ հաղորդագրութիւն

2018 թ. Մարտի 28-30-ը, Երևանում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողովը։ Խորհրդաժողովին մասնակցում էին 35 ներկայացուցիչներ 16 երկրներից (Աւստրալիա, Արգենտինա, Ուրուգուայ, Կանադա, Ա.Մ.Ն. Արևելեան և Արևմտեան շրջաններ, Ֆրանսիա, Հոլանդիա, Լիբանան, Սիրիա, Իրան, Հայաստան, Արցախ և այլուր)։ Բացման խօսքով հանդէս եկաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը։ Եռօրեայ խորհրդաժողովում մասնակցիները…

Մամուլի հաղորդագրություն

2018 թվականի մարտի 23-25-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը: Ժողովի ավարտին ընտրվեց Գերագույն Մարմին հետևյալ կազմով` Արսեն Համբարձումյան, Հրաչ Թադևոսյան, Իշխան Սաղաթելյան, Արթուր Եղիազարյան, Սիմոն Սիմոնյան, Սպարտակ Ղարաբաղցյան, Վահագն Մատինյան, Արթուր Ղազարյան, Կարեն Մնացականյան: ՀՅԴ Հայաստանի նորընտիր Գերագույն Մարմնի անդրանիկ նիստում Գերագույն Մարմնի ներկայացուցիչ ընտրվեց Արսեն Համբարձումյանը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 25.03.2018

Արցախ Երբեք Մաս Չէ Կազմած Եւ Պիտի Չկազմէ Ազրպէյճանին

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ արցախեան շարժումի 30-ամեակին առիթով լիբանանեան մամուլին յղեց հաղորդագրութիւն մը, որուն մէջ ամփոփ կերպով անդրադարձաւ Լեռնային Ղարաբաղի տագնապի յառաջացման` ընդգծելով, որ Արցախի Հանրապետութիւնը 1991-էն անկախութիւն հռչակեց` հիմնուելով Խորհրդային Միութեան օրէնքներուն եւ անկախ պետութեան ստեղծման համար միջազգային օրէնքի դրոյթներուն վրայ: Մարմինը նշեց, որ ի տարբերութիւն բռնատիրական Ազրպէյճանի, Արցախի Հանրապետութիւնը ժողովրդավարական հանրապետութիւն…