
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակությունը կողմ է քվեարկելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականի նախաձեռնությանը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Վերջինս նշեց, որ Հայաստանի պատվիրակությունը վաղուց էր միացել Պեդրո Ագրամունտի հրաժարականի պահանջի մասին ԵԽԽՎ պատվիրակների շրջանում անցկացվող ստորագրահավաքի տակ:…













