
Սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանն աշխատանքային հերթական այցով եղավ Ծաղկաշեն, Գանձակ եւ Կարմիրգյուղ համայնքներում: Ծաղկաշենի միջնակարգ դպրոցում մարզպետը ծանոթացավ շենքային բարվոք պայմաններին, նոր ուսումնական տարվա անելիքների շուրջ զրույցեց դպրոցի տնօրինության հետ: «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» միջոցներով արդիականացված դպրոցն արդեն 1 տարի է, ինչ ապահովված է շենքային ու գույքային լավագույն պայմաններով: 140 աշակերտական տեղ ունեցող…














