Հ.Յ.Դ. Արցախ

Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին և Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 24-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին եւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Խաչերյանին։ Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էր ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են հանրապետության ներքին ու արտաքին քաղաքականությանը, Արցախի սոցիալ-տնտեսական զարգացմանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր։ Հանդիպման ավարտին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը լրագրողների…

Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մայա Դաղերին: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Լիբանանի միջև պատմականորեն ձևավորվել է սերտ համագործակցություն: Հիշատակելով, որ երկու երկրների գյուղատնտեսության նախարարությունների միջև պատրաստվել է ագրարային բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի նախագիծ, որն արդեն ներկայացվել է լիբանանյան կողմին` նախարարը…

Գեղարքունիքի մարզպետը կատարեց քաղաքացիների ընդունելություն

Օգոստոսի 7-ին Գեղարքունիքի մարզպետարանում Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը կատարեց քաղաքացիների ընդունելություն: Մարզպետին իրենց խնդիրները ներկայացնելու նպատակով մարզպետարան էին այցելել ավելի քան 70 քաղաքացի: Սոցիալական խնդիրներով դիմումատուների զգալի մասի խնդրանքը տեղում բավարարվեց: Ընդունելությանը մասնակից մնացած քաղաքացիները իրենց ներկայացրած դիմումներում մարզպետից ակնկալում էին խորհրդատվություն կամ աջակցություն: Բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին աշխատանքի տեղավորման, շենք-շինությունների մասով սեփականության իրավունքի…

Սահմանները բացելու քայլը պետք է անի թուրքական կողմը

«ՀՅԴ-ն մշտապես հայտարարել է այն մասին, որ Հայաստանը սահմանները բացելու հետ կապված որևէ խնդիր չունի առանց նախապայմանների։ Այս պարագայում վարչապետի կողմից արտահայտված միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է մեր մոտեցման հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմաները…

Մենք Հ.Մ.Ը.Մ. ենք ստեղծել ոչ թե մեզ, այլ հայ ժողովրդի համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը երեկ ներկա է եղել Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո հյուրընկալվել է Հ.Մ.Ը.Մ.-ի 100-ամյակին նվիրված ճաշկերույթին: Օրվա առիթով նա իր սրտի խոսքն է ասել ներկաներին: «Երբ փոքր-ինչ հայտնի մարդկանց զավակները մեծանում են, փորձում են ծնողներից անջատվել:…

ՀՅԴ-ն ցավակցություն է հայտնում Հունաստանին

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը խորապես ցավակցում է եղբայրական հույն ժողովրդին՝ Աթենքի մերձակայքում հրդեհների պատճառած անդառնալի մարդկային կորուստների և վնասների կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նաև զոհերի հարազատներին: Լիահույս ենք, որ հույն ժողովուրդը կհաղթահարի այս ծանր փորձությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին 25 հուլիս 2018

Պրոգրեսիվ հարկի ապահովումը մարդկանց մոտ կստեղծի սոցիալական արդարության զգացում

Եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը նախկին և ներկա կառավարության օրակարգային կարևոր հարցերից մեկն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով եկամտահարկի դրույքաչափի փոփոխության անհրաժեշտությանը: «Դա հնարավորություն կտա մեր քաղաքացիներին ավելացնել իրենց կողմից տնօրինվող եկամուտները: Ներկայում փորձ է արվում վերանայել հարկային քաղաքականությունը` մարդու եկամուտից հարկումը դեպի…

Դուք հայ ժողովրդի հպարտությունն եք

Հուլիսի 21-ին 11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի մասնակիցները տողանցքով Ազատության հրապարակից քայլեցին դեպի Հանրապետության հրապարակ: Տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակ բերվեցին հինգ կարևորագույն դրոշերը՝ ՀՀ դրոշը, Հոմենեթմենի դրոշը, Հոմենեթմեն ՀԱՍԿ դրոշը, Հոմենեթմենի 100 ամյակին նվիրված դրոշն ու համաշխարհային սկաուտական շարժման դրոշը: Միջոցառման սկիզբն ազդարարեց Հոմենեթմեն ՀԱՍԿ-ի շեփորային նվագախումբը, որից հետո մեծ շուքով մեկը մյուսի հետևից Հանրապետության հրապարակ մտան…

Խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ չենք տալիս ներքին ժողովրդավարություն կառուցել

«Կուսակցությունների կայացումը միայն այն չէ, որ մեծամասնականը հանում ենք, համամասնականն ենք թողնում»,- Երեկ ԱԺ-ում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը: «Այսպիսով խթանվում է կուսակցության ներքին դեմոկրատիան: Կուսակցության ղեկավարներից մեկն եմ, բայց գտնում եմ, որ կուսակցության ղեկավարությունը չպետք է միշտ որոշի իր ցանկը: Այդքան խոսում ենք ժողովրդավարությունից, բայց կուսակցություններին թույլ…

Պետք է հստակ կարողանանք թիրախավորել փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին

Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում գյուղատնտեսության նախարարությունում նախարարի փոխվելուց հետո եւ որքա՞ն բերք է այս տարի արտահանվել ի տարբերություն նախորդ տարվա, պարզեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից: – Պարոն Խաչատրյան, ի՞նչ փոփոխություններ են սպասվում գյուղոլորտում: – Հիմնական փոփոխությունը, որի մասին մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք՝ կախված է լինելու սուբսիդավորման ուղղությունից, պետական աջակցության թիրախավորումից եւ գյուղատնտեսական…