
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով կոմիտեն Արցախին շնորհավորել է անկախության 27-ամյա տարեդարձի առիթով: Այս մասին հայտնում է «Ասպարեզ»ը : Արցախի նախագահ Բակո Սահակյանին հղված նամակում կոմիտեի առաջնորդները ողջունել են Արցախի պարտավորությունը «առաջ մղել ժողովրդավարական կառավարումը եւ ժողովրդի կամքը», ինչպես նաեւ նշել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւոր առաջընթացը, օրենքի գերակայության ամրապնդումը եւ բարեփոխումների միջոցով թափանցիկության մեծացումը:…