Հ.Յ.Դ.-ի մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հիմնուած է 1890-ի օգոստոսին, այժմու Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսի մէջ: Կազմուած է իբրեւ Հայ Յեղափոխականների Դաշնակցութիւն՝ նպատակ ունենալով համախմբել Արեւմտահայաստանի ազգային-ազատագրական պայքարին լծուած յեղափոխական բոլոր կուսակցութիւններն ու խմբաւորումները: 1892-ին գումարուած իր Առաջին Ընդհանուր Ժողովին վերանուանուած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն՝ կազմակերպական ապակեդրոնացումի հիման վրայ վերածուելով գաղափարական ու բարոյական միաձոյլ նկարագրով կուսակցութեան: Իբրեւ այդպիսին՝ Հ.Յ.Դ.…

ՀՅԴ Կազմակերպական կառոյցը

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կազմակերպական կառոյցը բաղկացած է ժողովներից եւ մարմիններից: ՀՀ Դաշնակցութեան ժողովներն են` ա. խմբական ժողով. բ. խմբերի Ընդհանուր ժողով. գ. Ներկայացուցչական ժողով. դ. Շրջանային ժողով. է. Հայաստանի Գերագոյն ժողով. զ. Ընդհանուր ժողով: Կուսակցութեան մարմիններն են` ա. խումբ բ. ենթակոմիտէ. գ. կոմիտէ. դ. կենտրոնական կոմիտէ է. Հայաստանի Գերագոյն Մարմին. զ. ՀՅԴ Բիւրօ։(*) Շրջանային ժողովը…

Հ.Յ.Դ. Բիւրոյի մասին

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան գերագոյն գործադիր մարմինն է Հ.Յ.Դ. Բիւրոն։ Հ.Յ.Դ. Բիւրոն կ՚ընտրուի Ընդհանուր ժողովին կողմէ, գաղտնի քուէարկութեամբ։ Բիւրոյի անդամ կրնան ընտրուիլ այն ընկերները, որոնք առնուազն 15 տարի եղած են կազմակերպութեան անդամ եւ գէթ մէկ տարի եղած են Կեդր. կոմիտէի անդամ, կամ առնուազն մէկ տարի վարած են Կեդր. կոմիտէի անդամակցութեան համարժէք կուսակցական պատասխանատու պաշտօն։ Բիւրոյի անդամներու…

Հ.Յ.Դ. Բիւրոյի կազմը

Ընտրուած՝ Հ.Յ.Դ. 31-րդ Ընդհանուր ժողովին, Յուլիս 2011 Վիգէն Բաղումեան Դավիթ Լոքյան Վահան Հովհաննիսյան Հրանտ Մարգարյան (Ներկայացուցիչ) Մկրտիչ Մկրտիչեան Լեւոն Մկրտչյան Մարիօ Նալպանտեան Գեորգի Պետրոսյան Յակոբ Տէր Խաչատուրեան   Ընտրուած՝ Հ.Յ.Դ. 30-րդ Ընդհանուր ժողովին, Մայիս 2008 Վիգէն Բաղումեան Դավիթ Լոքյան Վահան Հովհաննիսյան Հրանտ Մարգարյան (Ներկայացուցիչ) Մկրտիչ Մկրտիչեան Լեւոն Մկրտչյան Վիգէն Ա. Յովսէփեան Մարիօ Նալպանտեան Աղվան Վարդանյան…

Ծրագիր Հայ Յեղափոխական Դաշնակցության (1998)

ԾՐԱԳԻՐ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ Հաստատված Հ.Յ.Դ. ԻԷ Ընդհանուր (Արտակարգ) Ժողովի կողմից 1998 Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով եւ ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ հեղափոխական կուսակցություն է: Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության: Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ: Նա…

Ծրագիր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (1998)

ԾՐԱԳԻՐ ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆ Հաստատուած Հ.Յ.Դ. ԻԷ Ընդհանուր (Արտակարգ) Ժողովին կողմէ 1998 Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր էութեամբ, աշխարհայեացքով եւ աւանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական եւ յեղափոխական կուսակցութիւն է: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը իր բոլոր ուժերով կը պայքարի հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերու պաշտպանութեան համար: Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը հայ ժողովուրդի ազգային-ազատագրական պայքարը կը հիմնաւորէ իր գաղափարաբանութեամբ: Ան…