Նորութիւններ

Հեղափոխական խանդավառությունը պետք է վերածվի գործի

Եվրոպայում Արցախի Հանրապետության և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների, Ադրբեջանի և Թուրքիայի հակահայկական քաղաքականության դեմ իրականացվող միջոցառումների, ներհայաստանյան կյանքին վերաբերող հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ: – Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ընթացիկ տարում ևս կազմակերպել է եվրոպացի պատգամավորների այց Արցախ: Նմանատիպ այցերն արդյո՞ք հանգեցրել են կամ նպաստել…

Ինչու՞ է հետաձգվում բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության օրենքի ընդունումը

ՀՀ Սահմանադրության 83 և 86-րդ հոդվածներով ամրագրված է. «Յուրաքանչյուր ոք ունի բազմազավակության դեպքում սոցիալական ապահովության իրավունք, որը պետք է սահմանվի օրենքով, իսկ սոցիալական քաղաքականության հիմնական նպատակներից պետք է լինի ծնելիության և բազմազավակության խթանումը»: Նշենք նաև, որ նախորդ կառավարությունը, գործունեության 2017 թվականի ծրագրի համաձայն, մշակել էր բազմազավակ ընտանիքների աջակցությանը վերաբերող օրենքի նախագիծ, որն այդպես էլ շարունակական…

Օրենքի նախագիծը հանրային լուրջ քննարկումների փուլ պետք է անցնի

ՊԵԿ-ը շրջանառության մեջ է դրել նոր ու աղմկալից մի գաղափար, ըստ որի՝ 18-65 տարեկան ՀՀ բոլոր քաղաքացիները պետք է սեփական եկամուտները պարտադիր հայտարարագրեն: Հայտարարագրման արդյունքում կորոշվի՝ քաղաքացին ունի՞ հարկման ենթակա եկամուտ, թե՞ ոչ: Ըստ այդմ` նախատեսվում է, որ տարեկան 23 տոկոս հարկ պետք է վճարեն պետությանը, օրինակ, խոպանից փող ստացողները: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների…

Որպեսզի մարդիկ չարտագաղթեն

Գեղարքունիքի մարզը Հայաստանի ամենաբարդ, ամենամեծ և բազմաթիվ խնդիրներ ունեցող մարզերից մեկն է, և իրենք աշխատել են բավականին բարդ ժամանակահատվածում` տարբեր ոլորտներում հաջողություններ արձանագրելով. նոյեմբերի 17-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ անդամ Իշխան Սաղաթելյանը: «Ճիշտ չէ` իմ աշխատանքի գնահատականը ես տամ, իմ աշխատանքի գնահատականը պետք է տա Գեղարքունիքի…

Եթե ՀԱՊԿ-ում խնդիրներ առաջանան, առաջինը կօգտվի Ադրբեջանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ցավում է, որ այսպիսի իրավիճակ է առաջանում արտաքին քաղաքականության կարևոր հարթակում` ՀԱՊԿ-ում: Այսօր, նոյեմբերի 19-ին, ԱԺ ճեպազրույցների ժամին նա ասաց. «Միանշանակ է, որ թե’ Բելառուսի, թե’ Ղազախստանի ղեկավարների հայտարարությունները չեն բխում կառուցողականության ոգուց և համագործակցության այն տրամաբանությունից, որը ՀԱՊԿ գործընկերության մեջ առկա է»: Ռուստամյանի կարծիքով` մեր խնդիրները այնպես պետք…

ՀՅԴ-ն կարևորում է ոչ միայն եկամուտների ստեղծումը, այլև վերաբաշխումը

Նոյեմբերի 18-ին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» ծրագրին են հյուրընկալվել ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանն ու ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը: «2017 թվականի մայիսին հիմնադրված այս գրասենյակի նպատակն է մշակել ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականությունը և դրա նկատմամբ որոշակի մոնիթորինգ ներկայացնել: Այլ կերպ ասած` գրասենյակի նպատակն է մշակել ՀՅԴ-ի ինքնուրույն սոցիալ-տնտեսական տեսլականը, մոտեցումները, ինչը…

Արցախում խորը հարգանք են տածում Հայ օգնության միության նկատմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ: Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար,…

Վաղը կանգնելու ենք երկիր ունենալու խնդրի առջև

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ նկատեց՝ եթե այս ընտրություններում քաղաքական բոլոր ուժերը կրկին փորձեն ամեն ինչ տանել «սևերի» և «սպիտակների», ապա ամեն ինչ ցավալի ավարտ կունենա պետության համար։ Ըստ նրա՝ խնդիր չպետք է դրվի, թե որ կուսակցությունը խորհրդարանում քանի մանդատ է ստանալու, այլ՝ թե որ կուսակցությունը կարող…

Իշխանությունը պատասխանատու է բոլորի համար

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելը ՀՅԴ-ի համար դժվար որոշում չի եղել, որովհետև չմասնակցել նշանակում է պարտվել: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը, ով ՀՅԴ նախընտրական ցուցակի 3-րդ համարն է: Նա նշեց, որ չի աշխատում. որևէ պաշտոն և պահեստային բիզնես չունի: «Կուզենայի, որ նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվեր, և քաղաքական ուժերին…

Կեցցե՛ Դաշնակցությունը

Վահրամ Աթանեսյանի արձագանքը գուցե թողնեի անպատասխան, եթե այն վտանգավոր ուղերձներ չպարունակեր, և եթե այդպես մտածողները հրապարակում շատ չլինեին։ Անդրադառնալով հեռուստաեթերի ժամանակ իմ կողմից հնչեցված այն մտքին, որ Դաշնակցության ջանքերով Հայ Դատը և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը դարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգերի կարևոր հարցերից մեկը և որ Արցախի հարցում Դաշնակցության որդեգրած «զարգանալ՝ առանց զիջելու» մոտեցումը,…