Նորութիւններ

Ազատագրված, ոչ թե` օկուպացված

Դաշնակցականները Արևմտյան Սիդնեյում Արցախի համար ցույց են անցկացրել Սիդնեյում դաշնակցականները լուռ ցույց են անցկացրել քաղաքի կենտրոնական փողոցներից մեկում՝ Արցախի անկախության 26-ամյակին նվիրված: Ցուցարարները նաև պաստառներ են պարզել՝ կոչ անելով Ավստրալիային և այլ երկրների՝ ճանաչել Արցախի անկախությունը: https://www.facebook.com/ayfpegor/videos/1949679711955072/

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Սանկտ-Պետերբուրգ

Ս.թ. սեպտեմբերի 6-9ը կայացել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Սանկտ-Պետերբուրգ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը և քաղաքապետարանի այլ պատասխանատու աշխատակիցներ: Սեպտեմբերի 6-ին Սմոլնիում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանդիպումը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ: Հադիպմանը մասնակցել է նաև Սանկտ-Պետերբուրգում ՀՀ…

Հայաստանի ու Արցախի համար նպաստավոր որոշումներ՝ ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում

Հայ Դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ Միացյալ նահանգների Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է 2018 թ. արտաքին օժանդակության հետ կապված մի շարք որոշումներ, որոնք նպաստավոր են Հայաստանի ու Արցախի համար։ Որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օժանդակությունը կկազմի 20.7 միլիոն դոլար։ Հանձնաժողովի որոշմամբ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու սահմանափակումներ պետք է պարտադրել։ Շեշտվում է նաեւ Արցախի իշխանություններին…

Ակնարկ. Նուրբ Դիրք` Պրիւքսելի Եւ Մոսկուայի Միջեւ

Համաեւրոպական մակարդակի վրայ Պաքուի ուղղութեամբ բացասական մթնոլորտի տարածման միտումները թափով զարգանալու նախադրեալներ կը փոխանցեն: Խաւիարային դիւանագիտութեան ծալքերու բացայայտման դրսեւորումները, ամբողջացման կարգով արձանագրած են Փարիզի մէջ պաշտօնական Պաքուի բացած դատը երկու լրագրողներու դէմ, որոնք ալիեւեան իշխանութիւնը որակած էին բռնատիրութիւն. պուլկարական մամուլին կատարած բացայայտումները ազրպէյճանական զինամթերքի ահաբեկչութեան տրամադրումին մասին, ինչպէս նաեւ Պուտափեշթ-Պաքու արտայանձնման գործարքային գործողութիւնը իրականացնելու համար…

Բակո Սահակյանն ու Դավիթ Լոքյանը քննարկել են Արցախի և Հայաստանի փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Հանդիպմանն արծարծվել են համապատասխան ոլորտներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

ՀՅԴ–ն դեմ կքվեարկի ԵԱՏՄ–ից դուրս գալու «Ելք»–ի առաջարկությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեմ է քվեարկելու «Ելք» խմբակցության կողմից Ազգային ժողովին ներկայացրած Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին նախագծին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Խաղ ու պար չի՝ էսօր մտնել վաղը դուրս գալ… Հայաստանը լուրջ քայլ է կատարել, ԵԱՏՄ-ն ապահովել է մեզ համար կայուն, խաղաղ զարգանալու…

Արամը

Ստորեւ կը հրապարակենք Սոֆիայի մէջ հրատարակուող «Հայաստան» թերթի 3 յունիս 1915-ի 24-րդ թիւին մէջ լոյս տեսած յօդուած մը, որուն խմբագրութիւնը օրին շափոյով մը տեղեկացուցած էր, որ զայն արտատպած եւ թարգմանած է Մոսկուայի «Ռուսկոյէ Սլովօ» թերթէն: Յօդուածը, զոր «Ազդակ»-ին տրամադրած է Աղասի Ազիզեանը, կը վերաբերի Արամ Մանուկեանին, որուն մասին բաւական հետաքրքրական եւ ուշագրաւ տեղեկութիւններ կան աւելի…

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության կենտրոնը քսան տարեկան է

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը գործունեությունը սկսել է 1997 թվականից: Բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական այս հիմնարկությունը բժշկական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի շուրջ 22հազար բնակչությանը: Ողջունելով հյուրերին ու շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին տոնական օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ախուրյանի Առողջության կենտրոնի ստեղծումը հայ հնագույն բարեսիրական կազմակերպություններից մեկի` Հայ…

Սենատի կոմիտեն հավանության է արժանացրել Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի առաջարկությունները

ԱՄՆ Սենատի ֆինանսավորման հանձնաժողովը 2018 ֆինանսական տարվա համար հավանության է արժանացրել Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ներկայացրած մի քանի միջոցառումներ։ Մասնավորապես՝ օրենսդիրները կոչ են արել շարունակել օգնություն ցուցաբերել Արցախին, արգելք դնել Թուրքիայի զենքի վաճառքի վրա եւ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանել։ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը երախտագիտություն է հայտնել օրենսդիրներին եւ նշել, որ երկու…

Սոս գյուղում տեղի ունեցավ դաշնակցական ազատամարտիկ Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի բացման արարողությունը

Սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել Մարտունու շրջանի Սոս համայնքի Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նոր շենքի և մարզադահլիճի բացման արարողությունը: Նոր շենքի կառուցումը ֆինանսավորվել է Հայաստան համահայկական հիմնադրամի և ԱՀ կառավարության կողմից: Հայկ Հակոբյանի անունը կրող դպրոցի նոր շենքի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Արցախի նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ…