Նորութիւններ

Քոնկրեսը Կը Դատապարտէ Էրտողանի Բռնարարքները

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ մայրաքաղաք Ուաշինկթընի մէջ խաղաղ ցուցարարներու վրայ՝ Թուրքիոյ նախագահ Ռեչեփ Թայիփ Էրտողանի հրահանգով եւ անոր թիկնապահներուն կողմէ առաջնորդուած վայրագ յարձակումը դատապարտող թիւ 354 բանաձեւը Քոնկրեսը միաձայնութեամբ (397 թեր եւ 0 դէմ քուէով) վաւերացուց։ Յիշեցնենք, որ բանաձեւը Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբին կողմէ Մայիս 25ին միաձայնութեամբ վաւերացուած էր: Յարձակումը…

Արժանթինի խորհրդարանը յիշատակեց Հայոց Ցեղասպանութեան ճանաչման օրէնքի 10-ամեակը

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԷՍ(«Փրենսա Արմենիա» լրատուական գործակալութիւն).- Երկուշաբթի, 5 Յունիսին, Արժանթինի Խորհրդարանի «Փասոս Փերտիտոս» սրահին մէջ, Երեսփոխանական Պալատը յիշատակեց Թուրքիոյ կողմէ գործադրուած Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցող Թիւ 26.199 Օրէնքի 10ամեակը։ Միջոցառումը կազմակերպած էին Երեսփոխանական Պալատի նախագահ՝ Էմիլիօ Մոնսօ եւ Հայաստանի Հանրապետութեան հետ Խորհրդարանական Բարեկամական Խումբի նախագահ՝ Ուալտօ Ուոլֆֆ, որ խօսք առաւ երեսփոխաններ Ռէմօ Գարլոթթոյի եւ Պրէնտա Օսթինի, ու…

Կգա 2018 թվականը, կտեսնենք

Յուրաքանչյուր պաշտոնյա էլ գիտի, որ հավերժական պաշտոնյա գոյություն չունի. այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Շիրակի դաշնակցական մարզպետին մեկ այլ դաշնակցականով փոխարինելուն: «Կուսակցությունը կարող է որոշել, որ անձը կարող է հետո այլ տեղ աշխատել: Ոչ մի արտառոց բան այդտեղ չի կատարվել»,- ասաց նա: Անդրադառնալով կառավարության և վարչապետի մասին հարցերին՝ Ռուստամյանն ասաց՝…

Ակնարկ. Տոհան Կը Հարուածուի Թիրախ Ունենալով Թեհրանը

Տարածաշրջանային առումով դիւանագիտական ամենագլխաւոր ճգնաժամի յառաջացումը յանկարծակիութեան գործօնով կը յատկանշուի: Քաթարի հետ արաբական որոշ երկիրներու (եւ ոչ միայն) դիւանագիտական կապերու խզումի իրերայաջորդ յայտարարութիւնները շատ արագ մագլցողականութեան երեւոյթ կը պարզեն: Պէտք չէ մտահան ընել անշուշտ Միացեալ Նահանգներու նախագահին այցելութիւնը Սէուտական Արաբիա, այդ առիթով հակաահաբեկչական միջազգային դաշինքի մասին կատարուած յայտարարութիւնները եւ Ռիատը ահաբեկչութեան դէմ պայքարելու տարածաշրջանային կեդրոնի…

Ինչ ծառայություններ պետք է առանձնացնել խոշորացված համայնքների համար

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Մամուլի ակումբ-Համատեղ» հաղորդաշարի շրջանակներում ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների գործընթացը:

Միասնական քննությունների համակարգում նորամուծություններ են սպասվում

Կրթության եւ գիտության նախարարությունը մտադրություն ունի փոփոխություններ անել միասնական քննությունների համակարգում եւ հնարավորություն տալ դիմորդներին տարվա ընթացքում երկու անգամ հանձնել այդ քննությունները: Այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը նշեց, որ ընդհանուր առմամբ նախատեսում են կատարել 3 բարեփոխում այս ոլորտում: «Նախ եւ առաջ մտածում ենք պահել առաջին հայտի գերակայության սկզբունքը: Շատ են…

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձևը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հունիսի 6-ին կքննարկի թիվ 354 երկկուսակցական բանաձևը, որը դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: Բանաձևի հեղինակներն են…

Դուք չեք կարող երևակայել, թե որքան ազատ է մամուլը Հայաստանում

Կանադայի և Հայաստանի մամուլների, քաղաքակրթության տարբերության, սփյուռքահայ գործարարների` Հայաստանում ներդրումներ կատարելու հապաղման և այլ թեմաների մասին Yerkir.am-ը զրուցել է Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր, գրող Վահագն Գարագաշյանի հետ: – Ո՞րն է հայի գոյապայքարը, նպատակը` լինի սփյուռքահայ, թե` Հայաստանում ապրող: – Այսօր Գեղարքունիքի հայն իր յուրահատուկ մտածելակերպն ունի, Երևանի հայը` իր: Մենք` սփյուռքահայերս, այսպես ասած, հարմարեցվել…

Արտագաղթը կանգնեցնելու միակ ձեւը արդար Հայաստան ստեղծելն է

Ամերիկայի Միացյալ Նահանգների արեւմտյան ափի հայ համայնքի հետ հանդիպման նպատակով Լոս Անջելեսում էր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Արմեն Ռուստամյանը հարցազրույց է ունեցել panarmeniannews-ի հետ, անդրադարձել հանդիպումների օրակարգին, հայաստանյան խնդիրներին ու սփյուռքին առնչվող հարցերին:

Ակնարկ. Պաշտօնական Նիկոսիոյ Ուշագրաւ Յայտարարութիւնը

Կիպրոսի արտաքին գործոց նախարարին կատարած յայտարարութիւնը հիւսիսային Կիպրոսն ու Արցախը չհամեմատելու դիտարժան բաժին ունի բազմակողմանիօրէն: Նախ անշուշտ կը վերաբերի կիպրական կողմին: Երբ Պաքուն եւ Անգարան տարբեր առիթներու այս համեմատութիւնը կը կատարեն, քանի մը թիրախ բնականաբար ներառած կ՛ըլլան իրենց մարտավարական մօտեցումներուն մէջ: Թէեւ այստեղ երկու պետութիւններուն շարժառիթները տարբեր կրնան ըլլալ: Մէջբերենք Կիպրոսի արտաքին գործոց նախարար Եոաննիս…