Նորութիւններ

ԿԳՆ-ն ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն ավարտել է

Հայաստանի ԿԳՆ-ն խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայաստանի հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրած տնօրենների մասով ուսումնասիրություններն արդեն ավարտել է: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այժմ ամփոփվում են տվյալ խնդրի վերաբերյալ ներկայացված առաջարկները, որոնց արդյունքները 10-օրյա ժամկետում կներկայացվեն: «Առաջարկների մի մասը կլինի կարգերի ձեւով,…

Մեր գործունեությունը Հանրապետական կուսակցության հետ տեսնում ենք առողջ համագործակցության մեջ

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Թեմա. Նոր խորհրդարանական համակարգ…

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը կոչ է անում արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանրագիր է գործարկել՝ կոչ անելով արտաքսել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանին։ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ քաղաքացիներին դիմել Կոնգրեսի անդամներին՝ պահանջելով անհապաղ արտաքսել Թուրքիայի դեսպանին՝ որպես բողոքի նշան Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա Թուրքիայի նախագահ Էրդողանի կարգադրությամբ դաժան հարձակման դեմ։ Ավելի վաղ սենատոր Ջոն Մակկեյնը ու Կոնգրեսի առաջնորդները դատապարտել էին Վաշինգտոնում Թուրքիայի…

Ակնարկ. Իսլամական-Ամերիկեան Վեհաժողովը` Հայկական Ոսպնեակով

Ռիատի մէջ կայացած իսլամական-ամերիկեան վեհաժողովէն բխած յայտարարութիւններն ու ձեռք ձգուած համաձայնութիւնները քանի մը կարեւոր հանգամանքներով հետագայ իրադարձութիւններու հաւանական հունաւորման մասին որոշ նախադրեալներ կը փոխանցեն: Ուաշինկթըն Ռիատի դերակատարութեան վերասահմանման փորձ կը կատարէ. փաստօրէն Սէուտական Արաբիան տարածաշրջանին մէջ գլխաւոր խաղցողի իր կարգավիճակը սկսած էր զիջիլ այլ տէրութիւններու: Հիմա, հսկայածաւալ պիւտճէ ենթադրող նոր համաձայնութիւններով, բանակը վերազինելու ամերիկեան որոշումը…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական Իրաւունքի եւ Արդարութեան անմահ մարմնաւորումը

Ա­մէն ազգ ալ ու­նի յա­տուկ ա­նուն­ներ, ո­րոնք ա­ռան­ձինն բա­ւա­րար են ամ­բողջ ազ­գա­յին յի­շո­ղու­թիւն մը արթնց­նե­լու, տո­ւեալ ազ­գի ապ­րող սե­րունդ­նե­րը ներ­կա­յէն վեր բարձ­րաց­նե­լու եւ անխ­տիր բո­լո­րին հա­մա­կե­լու ազ­գա­յին ինք­նա­ճա­նա­չու­մի ու ազ­գա­յին սրբա­զան պարտ­քը կա­տա­րե­լու հպար­տու­թեան ան­մար, այ­լեւ կե­նա­րար խոր­հուր­դով։ Հայ ժո­ղո­վուր­դին հա­մար այդ­պի­սի՛ հնչե­ղու­թիւն ու­նի ա­նու­նը ­Սո­ղո­մոն Թեհ­լի­րեա­նի։ Հայ Ազ­գի եւ ­Հա­յաս­տան ­Հայ­րե­նի­քի ար­դա­րա­դատ՝ վրի­ժա­ռու բա­զու­կը…

Թուրքիան դեռ կարողանում է կաշառել մարդկանց Վաշինգտոնում

Անհանդուրժողականությունն և բռնությունը Վաշինգտոն բերելով՝ Էրդողանը բռնկեց ամերիկացիների՝ ներառյալ կոնգրեսականների, և լրատվամիջոցների զայրույթը․ Tert.am-ի հետ զրույցում խոսելով ԱՄՆ-ում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների արարքի մասին՝ ասաց Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք իսկապես նախկինում նման բան չէինք տեսել: Ագրեսիան, որն ուղղված էր հայերի, քրդերի կամ նրանց ընդդիմությանը, բերեցին Վաշինգտոն,…

Ակնարկ. Հասցէական Մեղադրանքներու Քաղաքական Շարժառիթը

Պաշտօնական Մոսկուայի եւ ԵԱՀԿ-ի Մինսքի խմբակի համանախագահներու յայտարարութիւնները համահունչ են Արցախի եւ Ազրպէյճանի շփման գիծին մէջ արձանագրուած վերջին իրադարձութիւններուն գնահատականը կատարելու առումով: «Տարբեր աղբիւրներից ստացուած տեղեկութիւններով` մայիսի 15-ի կէսօրին ազրպէյճանական կողմը գնդակոծել է շփման գծի հակառակ կողմում գտնուող ռազմական համակարգը, ինչին համապատասխանաբար արձագանգ է տուել միւս կողմը»: Պարզ է բովանդակութիւնը եւ պատասխանատուութեան հասցէականութիւնը: Ազրպէյճանական զինեալ…

Նախագահական ընտրություններին իրանահայ համայնքում ևս եռուզեռ կա

Իրանի նախագահական ընտրություններին մարդկանց մասնակցության ակտիվությունը բավականին բարձր է, իրանահայ համայնքը ևս մեծ ակտիվությամբ մասնակցում է քվեարկությանը․ Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով Իրանում նախագահական ընտրությունների ընթացքը՝ այսպես ասաց Իրանի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Լուրջ միջադեպեր չեն գրանցվում: Խաղաղ, ժողովուրդը գնում է, բավականին հերթերի է սպասում է մինչև իրենց քվեն: Հայկական համայնքում ևս նույնչափ եռուզեռ կա,…

Հանդիպում Կիպրոսում

Մայիս 19ին Կիպրոս ժամանեց Հայաստանի Հանրապետութեան Արտգործ նախարար Էտուարտ Նալպանտեան, մասնակցելու Եւրոպական Խորհուրդի Արտաքին Գործոց Նախարարներու համաժողովին։ Իր Կիպրոս կատարած՝ մի քանի ժամուան այցելութեան ընթացքին, ան հանդիպում ունեցաւ նաեւ ՀՅ Դաշնակցութեան Կիպրոսի Ներկայացուցիչ Սիմոն Այնէճեանի հետ։ Հանդիպման ընթացքին, ՀՅԴ Ներկայացուցիչը անդրադառձաւ Կիպրոս-Հայաստան՝ արդէն իսկ գոյութիւն ունեցող բացառիկ յարաբերութիւններուն եւ յայտնեց ՀՅ Դաշնակցութեան Կիպրոսի կազմի եւ…