Նորութիւններ

Ջաւախքի Ռազմավարական Նշանակութիւնը Այսօր

Կովկասեան տարածաշրջանէն ներս մեծապետական ուժերու վերադասաւորումը ցոյց կու տայ այսօր, որ Հայաստանի քաղաքականութիւնը պիտի ընթանայ Ռուսիոյ հետ յարաճուն սերտակցութեան հանգրուաններով, մինչ Վրաստան պիտի գործէ Եւրոպայի եւ ընդհանրապէս Արեւմուտքի շահերուն խարիսխ հայթայթելու եւ այդ ճանապարհով Արեւմուտքի աւազանին մաս դառնալու դիտաւորութիւններով: Այսուհանդերձ, ներկայ դրութեամբ, իրականութիւն է նաեւ այն, որ Հայաստանը սերտ առնչութիւններով կապուած պիտի ըլլայ Արեւմուտքին, ինչպէս…

Սփյուռքի նախարարը ընդունեց Սիրիայի Հայ Համայնքի ներկայացուցիչներին

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սիրիայի Հայ համայնքի ներկայացուցիչներին` Կարո Յուզբաշյանին, Գրիգոր Տունկյանին և Ներսես Սարգիսյանին: Քննարկվեց Սիրիայում տիրող իրավիճակը, երեք տարվա ընթացքում տեղի ունեցած զարգացումներն ու դինամիկան և այդ համատեքստում՝ Սիրիայի հայ համայնքի կորուստները, համայնքի խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված ծրագրերը, միջոցառումները: Նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց այն նվիրյալ հոգևոր ու աշխարհիկ առաջնորդների,…

Դաշնակցությունը ընտրել է լավագույնը

ԵՐԵՔ ՄՈՏԵՑՈՒՄ Այն բանից հետո, երբ նախօրեին Դաշնակցությունը ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ իր հստակ դիրքորոշումն ու հայտարարեց իշխանության հետ երկխոսության գնալու պատրաստակամության մասին, նրա վրա մեղադրանքների տարափ տեղաց։ Ըստ որում, իրավիճակի սրամտությունն ամփոփված է նրանում, որ հնչող մեղադրանքներում ուշագրավ է ոչ այնքան ծայրահեղ թեժությունը, որքան դրանց ծնած հարցը. իսկ ընդհանրապես ստորին սահմանագիծ ունի՞ արդյոք մարդու…

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը այցելեց ՀՀ Սփյուռքի նախարարություն

Հունվարի 14-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանին: Գասպար Կարապետյանը 2012թ. ստանձել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահությունը, որի ընթացքում, նրա նախաձեռնությամբ Հայ Դատի գրասենյակներ են բացվել Ավստրիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Լեհաստանում և Բալթյան երկրներում: ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի ազգանպաստ գործունեությունը, մեծ ներդրումը Հայոց…

Պետք չէ իշխանության մեջ տեսնել միայն թշնամի

Հայ Յեղափոխական Դաշնակցության ԳՄ անդամ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը համաձայն է՝ իշխանության բնույթն ու վարքագիծը կարող են թերահավատության պատճառ դառնալ, մտածելու տեղիք տալ, թե ինչ մոտիվացիա ունի իշխանությունը՝ գնալով սահմանադրական բարեփոխումների և հրաժարվելով իշխանության մենաշնորհից։ Tert.am-ի հետ զրույցում, սակայն, ՀՅԴ պատգամավորը նշում է, թե չի կարելի ասել, որ իշխանությունում չկան մարդիկ, ովքեր մտածում են…

ԱԺ-ում Գյումրու դեպքի քննության խնդրով լսումներ կարող են լինել

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ, խորհրդարանում քննարկվում է Պետաիրավական հարցերի եւ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովների մասնակցությամբ լսումներ կազմակերպելու հնարավորությունը` Գյումրու դեպքի քննության խնդրով։ «Իրավական առումով քննարկելու հարցեր կան»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

ՀՅԴ գնահատականներն ու առաջարկները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ

Այսօր, հունվարի 13-ին, ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակացության պատգամավորներ Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը հանդիպել են լրագրողների հետ: Նախքան ասուլիսը սկսելը պատգամավորներն իրենց ցավակցությունն են հայտնել երեկ Գյումրիում կատարված ոճրագործության կապակցությամբ` հույս հայտնելով, որ իրավապահ մարմինները կբացահայտեն այդ սպանդի մանրամասները, և հանցագործը արժանի պատիժ կստանա:…

«Ազդակ»ի Խմբագրական. «Շարլի Էպտօ»-ն Եւ Անգարայի Լարախաղացութիւնը

Ֆրանսան եւ ընդհանրապէս աշխարհը ցնցած իսլամական ծայրայեղական ձեռագիր կրող ահաբեկչութիւնը այս օրերուն իր վրայ կեդրոնացուցած է երկրագունդի ուշադրութիւնը: Վերլուծումներ, բանավէճեր, շարժումներ, կը շարունակեն ողողել ամէն տարածք, որ այս կամ այն ձեւով մտահոգ է ահաբեկչական միտումի մագլցողականութիւն արձանագրող ընթացքէն: Կը պարզուի հետզհետէ, որ երկրագունդը իր կարեւորագոյն աշխարհագրական միջավայրերով անվտանգութեան գօտիներէ դուրս եկած է եւ կրնայ դիմագրաւել…

Բուենոս Այրեսում նշել են Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման 8-րդ տարին

Արգենտինայի հայ համայնքն իր երախտագիտությունն է հայտնել երկրի իշխանություններին, առ այն, որ 8 տարի առաջ հունվարին Արգենտինան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այդ կապակցությամբ ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ: PrensaArmenia.com.ar-ը, հայտարարության մեջ նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը հանցանք էր մարդկության դեմ եւ ճանաչելով այն Արգենտինան ճակատագրական քայլ կատարեց` բարձր դասելով…

Հունահայ համայնքը ձախողել է թուրքական «Թալեաթ Փաշա» կոմիտեի հանրահավաքն Աթենքում

Հունաստանի հայ համայնքի աչալրջության շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի բողոքի ակցիան, որն ուղղված էր ընդդեմ հայերի եւ Հայոց ցեղասպանության եւ նախատեսվում էր անցկացնել Հունաստանի խորհրդարանի շենքի դիմաց: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հունաստանում հրատարակվող «Ազատ օր» պարբերականի խմբագիր Հռիփսիմե Հարությունյանն ասաց, որ կոմիտեն բազմիցս սպառնալիքներ է ուղղել տեղի հայ համայնքին եւ մասնավորապես ՀՅԴ…