
Մարդիկ կան, որ ծիծաղում են կյանքի գորշ երեսին հակակշռելու, բարոյական ներդաշնակություն արարելու համար: Նմանները, որպես կանոն, չեն մտածում փառքի, ճանաչման, նյութական արժեքների մասին: Իր ապրած կյանքով հենց այսպիսին էր Արամը` ազնիվ ու խստապահանջ Պոնչը, որ կարողանում էր հաղթահարել ցանկացած դժվարություն, եթե զգար, որ նպաստում է ընդհանուր գործին: Արամ Պողոսյանը ծնվել է 1970թ. հուլիսի 6-ին Երևանում:…















