Դարաններ

ՎԱՎԵՐԱԳՐԵՐ – ՀՅ Դաշնակցության մեծ դատավարության թղթածրարները

«ՎԷՄ» համահայկական հանդեսը, հենց առաջին համարից, առանձին խորագրով, հաջորդականությամբ հրապարակել է ՀՅԴ Մեծ կամ «լիժինյան» դատավարության գործի (1912 թ. հունվար-մարտ, Սանկտ Պետերբուրգ) հատորներում պարունակվող կուսակցության հայտնի գործիչներին վերաբերող փաստաթղթերը: ՀՅԴ պաշտոնական կայքում հրապարակում ենք այդ նյութերը՝ պարփակված մեկ փաստաթղթում։ Ներբեռնել PDF փաստաթուղթը

Երկիր Մեդիայի «Երկրի հարց»-ը հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Արա Նռանյանը

Երկիր Մեդիայի «Երկրի Հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Հրայր Մարուխյան Հիմնադրամի տնօրեն Մարիա Թիթիզյանը եւ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Քննարկվող թեման է` «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Հրայր Մարուխյան Հիմնադրամի կողմից եւ ուղղված է Հայաստանում առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության խնդիրների վերլուծությանը:

«Սոցիալական բարեփոխումները Հայաստանում»

Հրայր Մարուխյան Հիմնադրամը` Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի աջակցությամբ, պատրաստել եւ հայերեն ու անգլերեն լեզուներով հրատարակել է «Սոցիալական բարեփոխումները Հայաստանում» ուսումնասիրությունը, ուղղված երեք կարեւոր ոլորտների` առողջապահության, սոցիալական բնակարանների եւ զբաղվածության հարցերի վերլուծությունը: Հոկտեմբեր 2012, Երեւան։ Ներբեռնել PDF փաստաթուղթը

Համակարգային իշխանափոխությունը կենսական անհրաժեշտություն է այս երկրի համար

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հանդիպումը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ2011/07/08 Այսօր մի շարք լրատվամիջոցների խնդրանքով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը զրուցել է այդ ԶԼՄ-ների լրագրողների հետ` անդրադառնալով ինչպես օրերս ավարտված ՀՅԴ 31-րդ Ընդհանուր ժողովին, այնպես էլ Հայաստանի ներքաղաքական եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն խնդիրներին:Հրանտ Մարգարյանը նախ տեղեկացրեց, որ Ընդհանուր ժողովը ՀՅԴ համաշխարհային կառույցի բարձրագույն ժողովն է, որ…

«Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գրքի թարգմանությունը

Սոցիալ-դեմոկրատիա – Գիրք 1 . Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը, Թոբիաս Գոմբերտ և ուրիշներ։ Հրատարակիչ՝ Ֆրիդրիխ Էբերտ հիﬓ ադրաﬕ հայաստանյան մասնաճյուղ։ Գերմաներեն հրատարակությունը՝ Քաղաքական Ակադեﬕայի կողﬕց, Բոնն։ Հայերեն հրատարակությունը՝ Հրայր Մարուխյան հիﬓադրամ, Երևան, հունիս 2011թ. Գերմանիայում հրատարակված «Սոցիալ-դեմոկրատիայի հիմքերը» գիրքը անդրադառնում է այն հարցին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում սոցիալ-դեմոկրատիան 21-րդ դարում, որո՞նք են նրա հիմնական արժեքները, նպատակները,…

a1+-ի «Հետգրության» հարցազրույցը Հրայր Կարապետյանի հետ

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Վահան Հովհաննիսյան. Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ

Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ, սա ասում են բոլորը. թեեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանին ձանձրացրել էր այս նախադասությունը, սակայն Ընտրական իրավունքի պաշտպանության շարժման ելույթն այդպես սկսեց, քանի որ «դա է իրականությունը»: Այդ ճգնաժամի հիմնական պատճառը, ըստ Վահան Հովհաննիսյանի, այն է, որ Հայաստանը հեղինակության ճգնաժամ է ապրում: «Իշխանությանհեղինակության կորուստ կա…

a1+-ի «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Լիլիթ Գալստյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը: