Տեսադարան

Չկա՛ «ներսի» ու «դրսի»՝ Դաշնակցությունը մեկն է

Արդեն 128 տարի Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ քաղաքական կյանքի կարևոր դերակատարն է: Քիչ է ասել, թե այն միայն կուսակցություն է. Դաշնակցությունը նաև հայապահպան մեծ առաքելություն է կատարում Սփյուռքում: Նոյեմբերի 13-ին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը: Նա ուղիղ եթերում պատասխանել է քաղաքացիների հարցերին: Հայաստանում հաճախ դրվող տարբերակմանը, թե…

Առաջնորդվել եմ այն սկզբունքներով, որն իմ մեջ ձևավորել է ՀՅԴ-ն

Ինչո՞ւ քաղաքացին պետք է քվեարկի Դաշնակցության օգտին: Այս հարցին նոյեմբերի 12-ին, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդաշարի ընթացքում պատասխանել է Շիրակի նախկին մարզպետ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը: «Քաղաքացին Դաշնակցության օգտին պետք է քվեարկի, որովհետև մենք հանդես ենք գալիս մի քանի հիմնարար սկզբունքներով: Առաջինը հայապահպանությունն է. մենք հողի և հայի համար կռվող կուսակցություն ենք` արդեն…

Դուք, ինչպես միշտ, շատ հմտորեն կարողանում եք շրջանցել հարցը. Արմենուհի Կյուրեղյանը` Փաշինյանին

Հայաստանում այս օրերին ներգաղթ է նկատվում, ինչը կարելի է հասկանալ անշարժ գույքի շուկայում տեսանելի գնաճից. այսօր ԱԺ նիստում, պատասխանելով ՀՅԴ ԱԺ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի ելույթին հակադարձեց ՀՅԴ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Արմենուհի Կյուրեղյանը: «Անկեղծ ասած` ես մեր մարզում (Լոռու մարզ) նման բան ընդհանրապես չեմ տեսել: Արդյոք…

Երաշխավորված փոփոխությունները պետք է իրականացնենք ապագայում

«Ազատության» եթերում «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը Թեմա. ներքաղաքական հարցեր

ՀՅԴ-ն ընտրություններին կմասնակցի առանձին, առանց դաշինքի

Հայաստանի քաղաքական դաշտն ակտիվորեն պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ստեղծվում են նոր կուսակցություններ, ձևավորվում են նոր դաշինքներ։ Քաղաքական դաշտի հնաբնակներից, ի թիվս այլոց, դեռևս միայն Հայ Յեղափոխական Դաշնակցությունը դեռ չի հայտնել արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության մասին։ Տպավորությունն այնպիսին է, որ այս գործընթացներից ՀՅԴ-ն ամենաոգևորվածներից չէ, և Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներից դատելով՝ տպավորություն էր ստեղծվել,…

Թրամփը արտահայտում է իր կուսակցության տեսակետը

Շանթ հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման հյուրն է Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Թեմա. ԱՄՆ ընտրություններ 

Մեր վիճակը բարդ է. ԱՄՆ-ն կշարունակի ճնշումները ՀՀ-ի վրա՝ Իրանի հարցում

«Իրանի հետ կապված իրավիճակը շատ մտահոգիչ է: Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ մեր հարաբերությունները նվազագույնի հասնեն: ԱՄՆ-ն է այդպես որոշել, իսկ թե որքանով է դա արդար, այլ հարց է: ԵՄ, օրինակ չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն առանձին է կայացրել այն՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,-«Փաստարկ» մամուլի ակումբում…

Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր»-ի տաղավարում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Թեմա. Կառավարության սոցիալ-տնտեսական մոտեցումների գնահատականը

Սպառողը պետք է առաջիկա ամիսներին գազի և հոսանքի սակագնի նվազում չակնկալի

yerevan.today-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը: Ասել, որ պետք է գազի սակագինը նվազի և չասել՝ ինչի հաշվին, պոպուլիստական մոտեցում է. Սուրեն Պարսյան