Ձայնադարան

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Սփյուռքում

Որո՞նք են կուսակցության Սփյուռքում ծավալած գործունեության հիմնական ուղղությունները, որքանո՞վ է այն ընդունված Սփյուռքի հայրենակիցների կողմից, ինչպիսի՞ գործակցություն կա Սփյուռքի հայ ավանդական մյուս կուսակցությունների և հայկական հասարակական կազմակերպությունների հետ, ինչպե՞ս է արտացոլվում կապը հայրենիքի հետ, ի՞նչ խնդիրներ են այսօր ի հայտ գալիս: «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը Սփյուռքում» թեմայի շուրջ բարձրացված հարցերի պատասխանները փորձել են տալ «Համասփյուռք» հաղորդման…

Վանայ Ձայնի հարցազրոյցը Վաչէ Գահրամանեանի հետ

Լիբանանի մէջ գործող «Վանայ Ձայն» ռատիոկայանը Երկուշաբթի 13 Նոյեմբեր 2017ին «Հայկական Աշխարհի Լուրեր» յայտագիրը հարցազրոյց մը կազմակերպած էր Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի վարիչ տնօրէն Վաչէ Գահրամանեանի հետ: Հարցազրոյցի ընթացքին Գահրամանեան խօսեցաւ Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի կատարած աշխատանքներուն մասին յատկապէս անդրադառնալով Հոկտեմբեր ամսուայ ընթացքին տեղի ունեցած Աւստրալիոյ Հայ Դատի յանձնախումբի պահանջատիրական աշխատանքներուն: Անդրադառնալով Աւստրալիոյ մէջ Թուրքիոյ…

Մարզերում պետք է շուրջ 60 հազար աշխատատեղ բացվի եւ ՀՆԱ-ն ավելացվի

Դավիթ Լոքյանը՝ չափելի արդյունքների մասին Ֆրանսիական AYP FM – 99.5 ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն անդրադարձել է նախարարության նոր գործառույթներին, 2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարությանը, համայնքներում տնտեսական ներդրումներն ակտիվացնելու նոր մոտեցումներին։ Նախարար Լոքյանը մանրամասնել է նաեւ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Հաղորդումը լսե´ք այստեղ

«Կամուրջ» – Պետո Դեմիրճյան

«Հայ դատ» էջում «Կամուրջ» ծրագրի խմբագիր Մարիամ Հովսեփյանի հեռախոսազրույցը Հայ դատի Եվրոպական գրասենյակի հաղորդակցման և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանի հետ:

Մենք հաճախ անկարելին կարելի ենք դարձրել

Հանրային ռադիո. Ժամանակի վկան հայագիտական հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ. «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշար: Մնայուն արժեքներ, հարափոփոխ ժամանակներում:Մեր պատմությունը նոր լույսի ներքո: Հաղորդումը վարում է հաղորդաշարի հեղինակ՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Իրինա Բարսեղյան-Կրպեյան Այս հաղորդաժամին. Անդրադարձ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությանը Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնապես հաստատվելը Հայաստանում, Դաշնակցական առաջին կամավորական ջոկատների կազմավորումը,…

Սա դասական կոալիցիա չէ, սա համագործակցություն է

Այսօր կա աշխատելու դաշտ և Դաշնակցությունը պատրաստ է աշխատել, ասում է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչը։ Սա դասական կոալիցիա չէ, կարծում եմ՝ սա համագործակցություն է, և բառերի հետևից ընկնելը բան չի ավելացնում։ Երեկ այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը։ «Չեմ կարծում, որ եզրաբանությունը կարևոր է։ Մենք բազմիցս…

Սահմանադրական այսպիսի փոփոխությունը միշտ եղել է Դաշնակցության պահանջը

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հարցազրույցը Լիբանանի «Վանա ձայն» ռադիոկայանին http://www.voiceofvan.net/content/hartsazerouts-02112015-enghrant-markarian

«Կամուրջ» – Շահան Կանդահարյան

«Ցեղասպանություն-100»-ի լիբանանյան ծրագրերի և Համահայկական հռչակագրի կարևորության մասին է խոսում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Կանդահարյանը: Նրա հետ զրուցել է «Կամուրջ» ծրագրի խմբագիր Աննա Սահակյանը: armradio.am

«Կամուրջ» – Շահան Գանտահարյան

«Կամուրջ» ծրագրի խմբագիր Աննա Սահակյանի հետ հարցազրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանը ներկայացնում է Մերձավոր Արևելքում տիրող քաղաքական իրավիճակը և տեղի հայկական համայնքներից արտագաղթի խնդիրները: