Հ.Յ.Դ. Բիւրօ

Հայաստանի նախագահի խոսքը ՄԱԿ-ում ուղղված էր ոչ թե Թուրքիային, այլ՝ միջնորդներին

Սերժ Սարգսյանի խոսքը ՄԱԿ-ում ուղղված էր ոչ թե Անկարային, այլ՝ միջնորդներին: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅ Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից վերջնաժամկետ տվեց Թուրքիային՝ դեռ 2009-ին կնքված հայ-թուրքական արձանագրությունները վավերացնելու համար: «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը…

Հայաստան-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագիրը պատրաստ է, սակայն առայժմ չի ստորագրվում

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ փոխադարձ ռազմական օգնության պայմանագիրը պատրաստ է, սակայն առայժմ չի ստորագրվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով՝ հայկական կողմն իր դիրքորոշումը պետք է խստացնի: Ապրիլյան իրադարձությունների օրերին նախագահը կարգադրեց Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության…

Ըստ էության, Ադրբեջանը բանակցությունները մերժում է

Նախ` մենք վերցնելու հող ունենք, այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները. Կիրո Մանոյանը` տարածք հանձնելու մասին «Ոչ մի թիզ հող» կարգախոսն իմաստ այլևս չունի իրականում, որովհետև նախ` մենք վերցնելու հող ունենք, այնպես չէ, որ սրանք են վերջնական սահմանները. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Ըստ նրա` առաջնահերթ խնդիրն Արցախի ինքնորոշման…

ՀՅԴ-ն ողջունում է նախագահի՝ ՄԱԿ-ում արված հայտարարությունը

ՀՅԴ-ն ողջունում է այդ հայտարարությունը և հույս ունի, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, և նախագահն իր ասածը կանի հաջորդ գարնան նախօրեին. Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: Հիշեցնենք, որ երեկ ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները…

ՀՅԴ-ի համար տարբերություն կա, թե ով կլինի 2018թ. վարչապետի թեկնածուն, բայց դեռ քննարկելու ժամը չէ

Որքան էլ դժվար իրավիճակ լինի, այդուամենայնիվ մենք մեր երկիրը սիրում ենք և պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանն այս վիճակից դուրս բերենք. սա է մեր ազգային ֆենոմենը: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում: Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի ընթացքում հնչած դժգոհություններին՝ նա…

Կիրո Մանոյան. Անհրաժեշտ է քրդական որոշ շրջանակների հետ սկսել հարաբերվել

Սեպտեմբերի 25-ին սպասվող Քուրդիստանի հանրաքվեն կապ չունի հայկական պատմական տարածքների հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Այն, որ քրդերը հանրաքվե պետք է անեն անկախություն հռչակելու համար, չի վերաբերում մեր պատմական հողերին, այն վերաբերում է Իրաքի քրդական շրջաններին: Կարելի…

Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործընթացը, հետեւանքների վերացման խնդիրները

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի ելույթը Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ որոշ դեպքերում՝ դատապարտման գործընթացը արդեն տեղի է ունենում շուրջ հինգ տասնամյակ։ Այդ ընթացքում, ավելի քան քսանհինգ պետություններ, մի շարք միջազգային քաղաքական եւ ոչ֊քաղաքական կառույցներ, բազմաթիվ տեղական կամ նահանգային ինքնակառավարման մարմիններ ճանաչել են եւ…

«Ազգ-բանակ» հայեցակարգը՝ որպես հայության ողջ հատվածի նոր համազգային զորաշարժի հնարավորություն

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը՝ Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի ժամանակ: Հայաստանի, Արցախի և Սփյուռքի՝ որպես մեկ միասնական հայության ամբողջացումը՝ ի խնդիր հայության ճակատագրում բոլոր հայերի մասնակցության ապահովման, եղել և մնում է համահայկական նշանակություն ունեցող թիվ մեկ առաջնահերթությունը: Համայն հայության այդպիսի ամբողջացում հնարավոր է առաջացնել՝ ունենալով համազգային տարողություն ունեցող խնդիրների միասնական օրակարգ, ընդհանրական կամքի…

Անընդունելի է Դաշնակցությանը կասկածել այլասիրության քաղաքականություն վարելու մեջ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով Հայաստան-Սփյուռք հերթական՝ 6-րդ համահայկական համաժողովին Tert.am-ի հետ զրույցում կարևորեց այսպիսի համաժողովների իրականացում, քանի որ այն համախմբում է բոլորին: Նա նշեց, որ այնպես չէ, որ Հայաստանը իշխանությունների անունից մեկ ձայնով կարող է խոսել և ոչ էլ սփյուռքն…

Հայաստանի ԱԳ նախարարն ընդունել է Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահին

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է արվել Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի օրակարգային հարցերին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի արտգործնախարարության և Հայ Դատի գրասենյակների համագործակցությանն առնչվող հարցեր։