
Այսօր ԸՕ նախագծի վերաբերյալ ԱԺ լսումների ընթացքում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մի շարք հարցեր ուղղեց հիմնական զեկուցող` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին: «Դուք ասում եք, որ մեխանիզմ ունենք, որ ընտրություններից հետո, սարքերի համադրումով, կարող ենք ճշտել, թե ինչ է կատարվել: Պատկերացնենք, որ ընտրություններին մասնակցել է մեկ միլիոն հարյուր հազար մարդ, ընտրություններից հետո համադրում ենք…















