
Եվ այսպես` մեր քաղաքական մոդելը, այլ կերպ ասած` հայկական իշխանությունը հայ ժողովրդից բաժանած երկաթբետոնե ամրոցը վերջնականապես պնդացավ մեր անկախության առաջին տասնամյակում: Պատերի ներսում Համակարգն է` հիմնականում փոխառված խորհրդային անցյալից` իհարկե, գաղափարական վեկտորի փոփոխությամբ` ծայրահեղ ձախից (կոմունիստական) ծայրահեղ աջ (ոչ ճիշտ ընկալված նեոլիբերալ): Կաֆկայական ամրոցի ներքին կառուցվածքին մենք դեռ կվերադառնանք, իսկ մինչ այդ դիտարկենք այն քաղաքական…














