
2017թ. նոյեմբերի 7-ին, հերթական անգամ, հոկտեմբերյան-բոլշեւիկյան հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում տոնվեց, եթե ոչ պետականորեն, ապա կրկին հանրահավաքներով ու այլ միջոցառումներով: Լրատվամիջոցներով տեղի ունեցած քննարկումների ժամանակ հնչեցին տարբեր տեսակետներ՝ հոկտեմբերյան հեղափոխությունը չարիք էր, թե բարիք Ռուսաստանի համար: Վերջին ժամանակներում Ռուսաստանում ընդհանրապես տեղի է ունենում պատմության վերանայում, մեղմվում են գնահատականները, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո հնչում էին խիստ ու…















