Հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման անկեղծ զինուորներու եւ Դաշնակցութեան անձնուէր ֆետայիներու փաղանգին մէջ իր ուրոյն տեղը ունի Վարդան Շահպազ, որուն մահուան տարելիցը կ’ոգեկոչենք Յունիս 8ին։ 1959ի Յունիս 8ին, Լիբանանի մայրաքաղաք Պէյրութի Հ.Յ.Դ. Ժողովրդային Տան «Հայրիկ»ի իր սենեակին մէջ, տեսողութիւնը կորսնցուցած՝ մեր աշխարհէն առյաւէտ բաժնուեցաւ 87ամեայ հայ յեղափոխականն ու դաշնակցական ֆետային, որ Վարդան Շահպազ անունով անջնջելի իր…
Դէմքեր եւ իրադարձութիւններ
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում
Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հայկական հարցը Փարիզի խաղաղության կոնֆերանսում Ինչպես հայտնի է, 1918 թ. հոկտեմբերի 30-ին ստորագրված Մուդրոսի զինադադարով Թուրքիան անձնատուր եղավ (կապիտուլացվեց) և պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից: Իմանալով, որ հաշտություն կնքելու նպատակով 1919 թ. հունվարին Փարիզում բացվելու է խաղաղության վեհաժողով, որոշվեց Հայաստանից պատվիրակություն ուղարկել Եվրոպա` ներկայացնելու համար հայկական պահանջները: Հայաստանը համարվում…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
4 Յունիս 1918. Բաթումի նուաստացուցիչ Պայմանագրի դառն ու դաժան դասերը
1918 ի այս օրը՝ Յունիս 4ը կը խորհրդանշէ հայոց նորագոյն պատմութեան սեւ թուականներէն մէկը։ Հայաստանի վերջին բեկորին վրայ Մարտ 1918ին յարձակած թրքական բանակին դէմ, Մայիս 22էն 30 հերոսաբար դիմադրելէ, յաղթելէ, զայն նահանջի մղելէ եւ Հայաստանի անկախութիւնը հռչակելէ ետք, Թիֆլիսի Հայոց Ազգային Խորհուրդը, Մայիսի սկիզբէն Պաթում ուղարկուած Անդրկովկասեան Սէյմի կառավարական պատուիրակութեան հայ մասնակիցներուն՝ այլեւս արդէն իբրեւ…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն, Տեսադարան
Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու
«Ես մեկնում եմ կռիվ՝ մեռնելու կամ հաղթելու, բայց՝ հաղթելու». Վարդան Բախշյան Հունիսի 1-ը Արցախյան ազատագրական պայքարի հերոս, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանակիր Վարդան Բախշյանի ծննդյան օրն է «ՀՄԸՄ առաջին ատենապետն էր Վարդան Բախշյանը, զոհվեց ընկերոջը մարտի դաշտից հանելու պահին` 1991 թվականի դեկտեմբերի 16-ին Հասանաբադ գյուղի մոտ. Այդ ժամանակ զոհվեցին մեր ընկերներից Գագիկը, Վաչե Ռոստոմյանն ու…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
Մարզպետ (Ղազարոս Ղազարոսեան, 1878-1918). Մեծ Եղեռնէն մազապուրծ հայ բեկորներու մեծավաստակ փրկարարը
«Վասպուրականի ու Տարօնի գիւղերուն մէջ ժողովուրդը չունի անկողին մը՝ իր ամէնէն յարգելի հիւրին հրամցնելու իսկ։ Ամբողջ գիւղական ժողովուրդը կը պառկի թաղիքներու մէջ պլլուած։ Առած սնունդն ալ ասոր համեմատ է։ Երբեմնի ցորենով այնքան հարուստ Մշոյ դաշտը այսօր կարօտը կը քաշէ կըլկըլի եւ կորեկի աւազանման հացին։ Սասունը այդ ալ չունի։ Իսկ Կառկառը եւ Խիզանը ամբողջ ձմեռը կէս…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
Դրաստամատ (ԴՐՕ)Կանայեան, 1884-1956. Յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի «հաստաբուն կաղնին»
Մայիս 31-ը Դրաստամակ Կանայանի ծննդյան օրն է Մարտ 8ը, դաշնակցական մամուլը հայաշխարհին գուժեց, որ «Տապալեցաւ հաստաբուն կաղնին»։ Իր գործը անաւարտ թողած՝ հայոց աշխարհէն հեռացաւ յանդուգն եւ անվեհեր Ազատամարտիկի բացառիկ մարմնաւորումը՝ ԴՐՕ։ Իր կենդանութեան իսկ, ԴՐՕ առասպելական հերոսը դարձաւ հայ ժողովուրդին։ Իսկ մահէն ասդին, որքան ժամանակը թաւալի, այնքան աւելի կը պայծառանայ մարտունակ կերպարը Հայու Յանդգնութիւնն ու…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
28 Մայիս 1918. Հայ ժողովուրդը արեամբ նուաճեց ազատ, անկախ ու միացեալ ապրելու իր իրաւունքը
Մայիս 28ին, 100 տարի առաջ, Արարատեան դաշտին մէջ, հայ ժողովուրդը սեփական ուժով պարտութեան մատնեց թրքական ասպատակ զօրքերը եւ արժանաւորապէս, այլեւ հերոսական արեամբ նուաճեց ազատ, անկախ ու միացեալ ապրելու իր իրաւունքը։ 1918 թուի Մայիս 25ին Սարդարապատի, իսկ յաջորդ օրերուն նաեւ Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատներուն վրայ, թրքական բանակի ընդհանուր յարձակողականը կասեցնելով, թշնամին նահանջի մղելով եւ դէպի յառաջ…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
25-28 Մայիս 1918. Հայութիւնը պարտութեան մատնեց Երեւանի վրայ արշաւող թրքական զօրքը
1918ի Մայիս ամսու վերջին շաբաթը, յատկապէս Մայիս 25էն Մայիս 28 երկարող քանի մը օրերը, դարակազմիկ հանգուան մը կը խորհրդանշեն հայ ժողովուրդի նորագոյն շրջանի պատմութեան մէջ։ Հարիւր տարի առաջ, Մայիսի այս օրերուն, կերտուեցաւ պանծալի Աւանդը «Մայիս 28»ի, որ խտացուց խորհուրդը հայ ժողովուրդի նոր դարաշրջան մուտքին ու, իբրեւ Ազգային-Պետական Ածուի, յաղթական վերականգնումին։ Առաջին Աշխարհամարտի արհաւիրքին մէջ տուայտող…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ.
Արարատ Հակոբյան Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հարաբերությունները հարևան պետությունների հետ 1918-1920 թթ. ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը հարաբերությունների կարգավորումն ու կայունացումն էր անմիջական հարևանների հետ, ծագած տարածքային-սահմանային հարցերի լուծումը խաղաղ միջոցներով, իսկ մյուս գերակա ուղղությունը` երկու Հայաստանների միավորումով Միացյալ և Անկախ Հայաստանի ստեղծումը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը անմիջական հարևանների հետ հարաբերությունները կառուցելիս ձգտում էր, ըստ…
Դէմքեր եւ իրադարձութիւններ, Նորութիւններ, Պատմութիւն
Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայկական Իրաւունքի եւ Արդարութեան անմահ մարմնաւորումը
Ամէն ազգ ալ ունի յատուկ անուններ, որոնք առանձինն բաւարար են ամբողջ ազգային յիշողութիւն մը արթնցնելու, տուեալ ազգի ապրող սերունդները ներկայէն վեր բարձրացնելու եւ անխտիր բոլորին համակելու ազգային ինքնաճանաչումի ու ազգային սրբազան պարտքը կատարելու հպարտութեան անմար, այլեւ կենարար խորհուրդով։ Հայ ժողովուրդին համար այդպիսի՛ հնչեղութիւն ունի անունը Սողոմոն Թեհլիրեանի։ Հայ Ազգի եւ Հայաստան Հայրենիքի արդարադատ՝ վրիժառու բազուկը…