Հ.Յ.Դ. Հայաստան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան դիմումը հայ ժողովրդին

Հայրենակիցնե՛ր, Արցախին մահացու վտանգ է սպառնում։ Հակառակորդի ձեռքերն ազատ են, եւ նա պատրաստ է ամէն քայլի՝ մի քանի հազար տարիների հայկական օճախը ոչնչացնելու համար, ինչպէս Արեւմտեան Հայաստանում, Նախիջեւանում, Գանձակում։ Մեր ժողովրդի նկատմամբ երեք տարի շարունակուող սադրանքները չբաւարարեցին բարբարոսների եւ նրանց հովանաւորների արնատենչութիւնը։ Արցախը շրջապատուած է Ադրբեջանի զօրքերով եւ ճակատագրական օրեր է ապրում։ Արցախն օգնութեան է…