Հ.Յ.Դ. Հայաստան

Որևէ արտառոց բան չկա վարչապետի հետ մեր հանդիպման ձևաչափում

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակն հոկտեմբերի 12-ին խիստ լակոնիկ հաղորդագրություն տարածեց այն մասին, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։…

Պետք է հարգել պայմանավորվածությունները

Երբ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հուշագիր էր ստորագրվում, կառավարությունում մեկ այլ հանդիպում էր ընթանում՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի եւ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի հետ։ Թե ինչու կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը չընդունեց դաշնակցականներին, եւ ինչու չստորագրվեց հուշագիր, այս եւ այլ հարցերի…

Դաշնակցության օրակարգում վարչապետ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա

Դաշնակցության օրակարգում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր ստորագրելու հարց չկա, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը։ Համբարձումյանի խոսքով՝ հուշագրի ստորագրումը պետք է իմաստավորված լինի։ «Կարծում ենք, որ քաղաքական ուժերի միջև փոխվստահությունը շատ ավելի կարևոր է քան ցանկացած ստորագրված փաստաթուղթ։ Եթե հետագա քննարկումների ընթացքում դրա անհրաժեշտությունը կառաջանա, պատրաստ ենք նաև քննարկել…

Մեր քայլերը և գործողությունները չենք պայմանավորում այլ ուժերի քայլերի և գործողությունների հետ

Դեկտեմբերին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու հարց մեր օրակարգում չկա, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քննարկման ժամանակ նման հարց օրակարգում չի եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը: Անդրադառնալով հարցին, որ եթե ԲՀԿ-ն հուշագիր է ստորագրել, այսինքն՝ որոշակի առումով կոնսենսուս կա դեկտեմբերին ընտրություններ անցկացնելու շուրջ, նշանակում է՝ ՀՅԴ-ն չի՞ խոչընդոտի,…

Սպառնալիքներով, պարտադրանքներով քաղաքական գործընթացներ իրականացնելը երկիրը լավ տեղ չի տանի

«Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Մեկ կարևոր ճշտում, ուզում եմ հասկանալ, ի վերջո ազգային համերաշխության կամ համաձայնության կառավարությունը Դաշնակցության լքելու մասին որոշումը կայացրել է վարչապետ Փաշինյանը, թե՝ Դուք: Համարյա միաժամանակ այդ երկու հաղորդագրությունները տարածվեցին։ Եղավ Ձեր հաղորդագրությունը և գրեթե այդ րոպեներին վարչապետը Գիտությունների ակադեմիայի դիմաց հայտարարեց և ստորագրեց հրապարակայնորեն…

Այս քաոսային մթնոլորտում, երբ խոսում ես գաղափարախոսության, ծրագրերի մասին, այլեւս կարող է չընկալվես

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի քաղաքական կանխատեսումն իրականացավ: Հիշեցնենք, որ նա, դեռեւս նախորդ շաբաթ անդրադառնալով վարչապետի նստավայրի` Բաղրամյան 26-ի դարպասները բացելու Նիկոլ Փաշինյանի որոշմանը, ասել էր. «Այդ նույնը կպարտադրվի խորհրդարանին, որպեսզի բացվեն նաեւ խորհրդարանի դարպասները, եւ ժողովուրդն անկաշկանդ ներս մտնի: Իմ անձնական կարծիքով` այս ամենը կավարտվի այնպես, ինչպես կարգալույծ աբեղան իր տարբեր ճիվաղներով շրջապատված…

Շատ մեծ է վտանգը, որ մենք կունենանք քաղաքական մենիշխանություն

Հոկտեմբերի 2-ին Բաղրամյան 19-ում տեղի ունեցած բողոքի ակցիաների եւ Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի մասով ՀՅԴ Գերագույն մարմինը հայտարարություն տարածեց, որտեղ գնահատականներով հանդես եկավ իշխանությունների գործողությունների վերաբերյալ։ 6 կետից բաղկացած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․ «Համոզված ենք, որ իրավիճակը սրելու, պայմանավորվածությունները խախտելու եւ դավադրությունների կեղծ մեղադրանքները հասարակության ուշադրությունն ընտրությունների համար ազատ եւ մրցակցային պայմաններ ապահովելու հրամայականից…

Դաշնակցությունը երբեք չի մերժել բանակցությունների ուղով գնալու ճանապարհը

«Աժ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ անելու մեծ աղմուկ հանած օրինագծի օգտին կողմ քվեարկեցին խորհրդարանական 3 ուժերը՝ այդ թվում նաեւ Դաշնակցությունը: Երբ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո ժողովուրդը շրջափակեց ԱԺ-ի շենքը, ՀՅԴ-ն հայտարարեց, որ հետ է կանչում իր նախարարներին, եւ դուրս եկավ կոալիցիայից: «Ժողովուրդ» օրաթերթը այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ զրուցել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար…

Չպետք է թույլ տալ, որ մեր երկրի անվտանգությունը խեղվի

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը հոկտեմբերի 2-ի չարաբաստիկ արտահերթ նիստին չի կարողացել մասնակցել, քանի որ երբ հասել է ԱԺ, շենքն արդեն պաշարված է եղել։ Առաքելյանին ցուցարարներից ոմանք ճանաչել են ու հարձակվել նրա վրա, քաշքշել։ Մի խոսքով՝ միջադեպ է գրանցվել, որի մասին մենք գրել էինք, իսկ ոստիկանությունն էլ մեր գրածի հիման վրա որոշել էր գործին ընթացք…

Վարչապետը քննարկումն սկսեց ՀՀԿ-ից՝ անտեսելով ՀՅԴ-ին և ԲՀԿ-ին

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը Թեմա՝ ՀՅԴ-ի դուրս գալը կոալիցիայից