«Դաշնակցական» լույսեր սահմանամերձ Բաղանիսում

baxanis12012թ. սեպտեմբերին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիսի գյուղապետի երիտասարդ թեկնածու, ներկայիս գյուղապետ Նարեկ Սահակյանի նախընտրական ծրագրում նշվում էր գյուղի բարեկարգման ու կառուցապատման համար սփյուռքահայ բարերարների ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

Նարեկ Սահակյանը ՀՅԴ անդամ է եւ կուսակցական օղակներով կապ է հաստատել Կանադայի Մոնրեալ քաղաքի դաշնակցականների հետ:

Դրա արդյունքում ՀՅԴ տեղի կառույցի հատկացրած 2000 ԱՄՆ դոլարով Բաղանիսում շարունակում է ընդլայնվել փողոցների գիշերային լուսավորության ցանցը:

Մոտ մեկ ամիս առաջ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգից Բաղանիս ժամանեցին ամուսիններ տեր և տիկին Արա և Արփա Խանջյանները: Նրանք ծանոթացան գյուղի պատմությանը եւ հիմնախնդիրներին :

Ամուսիններին հետաքրքրեցին սահմանամերձ Բաղանիսի բնակիչների հոգսերը, և նրանք պատրաստակամություն հայտնեցին աջակցել համայնքին:

ԱՄՆ վերադառնալուց հետո Խանջյան ամուսիների շնորհիվ Կալիֆոռնիայում հրատարակվող «Ասպարեզ» պարբերականն անդրադարձավ Բաղանիս գյուղին:

Արդյունքում գտնվել են մարդիկ, որոնք պատրաստակամություն են հայտնել ֆինանսական աջակցություն ցուցաբերել Բաղանիսում ծրագրերի իրականացմանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
aravot.am

Տպել Տպել