Մեր դիվանագիտական քաղաքականությունը կցանկանայի, որ մի քիչ հարձակողական լիներ

Գ Պ
ԼՂՀ ԱԳՆ նախկին նախարար Գեորգի Պետրոսյանի ելույթը ԼՂՀ ԱԳՆ 20-ամյակի նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ.

Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզում չկար բանակ եւ չկար արտաքին գործ: Այսօր այդ երկու կառույցի վրա դրված է բավականին մեծ պատասխանատվություն: Բանակը կատարում է իր պարտականությունները, բայց դրա հիմքում ժողովրդին ծառայելն է:

Եւ այս տարիների ընթացքում կարծում եմ, թե բանակը, թե արտաքին գործերի նախարարության անձնակազմը պատվով ծառայել են այս ժողովրդին եւ հիմնականը, որ մենք կարող ենք անել` շարունակել, հասկանալով, որ ծառայությունը շատ ծանր է, շատ պատասխանատու է եւ այդ տեսակետից բոլոր հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված է արտաքին գործերի նախարարության եւ բանակի համար:

Կարելի է գնահատել, որ դա քիչ է, կարելի է մտածել, որ ավելին պետք է անել, բայց կարծում եմ, որ սա հիմնականում կատարվել է: Ինչ վերաբերվում է ընդհանուր քաղաքականությանը, ապա պետք է ցանկանայի, որ քաղաքականությունը լինի հավասարակշռված, իսկ դիվանագիտական քաղաքականությունը մի քիչ էլ հարձակողական, ոչ թե հակահարձակողական, այլ ուղղակի հարձակողական, որովհետեւ մեր թիկունքում մեր ժողովուրդն է, մեր թիկունքում հայությունն է եւ մենք անպայման հաղթահարելու ենք բոլոր դժվարությունները եւ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ, ընդհանրապես, հայկական իվանագիտության` դեռ առջեւում է:

aparaj.am

Տպել Տպել