ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության սեպտեմբերի 5-ին նախատեսված ակցիան չկայացավ

Նիկոլ-Աղբալյան LogoՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության այսօր` սեպտեմբերի 5-ին, նախատեսված ակցիան չկայացավ:

Նիկոլ Աղբալյան ուսանողական միության վարչության պետ Գերասիմ Վարդանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ակցիան հետաձգվել է անորոշ ժամանակով, քանի որ Հայաստանի` Մաքսային միության անդամակցելու հետ կապված ցույցեր են ընթանում Նախագահական նստավայրի մոտ եւ սպասում են հետագա զարգացումներին:

Ավելի վաղ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 12.00-ին, ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից մեկնարկելու է երթ` հետեւյալ երթուղով` ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածք – Ալեք Մանուկյան փողոց – Նալբանդյան փողոց – Կորյուն փողոց – Աբովյան փողոց – Ուսանողական այգի – Տերյան փողոց – Կորյունի փողոց – Մաշտոցի պողոտա – Մոսկովյան փողոց – Մարշալ Բաղրամյան պողոտա – նախագահի նստավայր:

Տպել Տպել