ՀՅԴ ԳՄ նախաձեռնությամբ` հանդիպում – քննարկում Կիրո Մանոյանի հետ եւ «Ընդհատված մանկություն» ֆիլմի ցուցադրություն

artsakh_logoՍպտեմբերի 2-ից մեկնարկած` Արցախի Հանրապետության Անկախությանը նվիրված` ՀՅԴ Գերագույն Մարմնի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր` սեպտեմբերի 6-ին` ժամը 19:30-ին, Հյուսիսային պողոտայի սկզբնամասում (Աբովյան փողոցին հարող կողմից) կանցկացվի «Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը Հայ Դատի աշխատանքներում» խորագրով հանդիպում-քննարկում ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի հետ:

Քննարկումից հետո կցուցադրվի երիտասարդ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկություն» ֆիլմը, որում սովորական մարդկանց ճակատագրերի օրինակով ռեժիսորն անդրադարձել է Մարաղայի ողբերգությանը: Ֆիլմի հիմքում չընդհատված պատերազմի իրական զոհերի իրական պատմությունն է:

Տպել Տպել