1994-ի հունվարի 10-ին Աբոյի վերջին կռիվն էր

հրազդանցի ԱբոԹանկ հիշողությունները թերեւս հաղթանակից հետո մյուս արժեքավոր բան են, որոնք սփոփում են այն մարդկանց, ովքեր անցան պատերազմի ճանապարհով, կորցրեցին մարտական շատ ընկերներ: Հրազդանցի Աբոյին` Ալբերտ Ալավերդյանին ընկերները հիշում են որպես ռազմարվեստի մեծ գիտակի։

Մարտադաշտում նրա ինքնավստահ ու վճռական ասված խոսքին էին սպասում ռազմիկները: Ասում են՝ հիշողությունները շատ են: Լեգենդ դարձած Հրազդանցի երիտասարդը` Ալբերտ Ալավերդյանն Արցախյան ազատամարտի առաջին օրերից միացավ հայրենիքի ազատագրման սուրբ գործին՝ նախ ՀԱԲ-ի կազմում, ապա` Հրազդանի, Աբովյանի, Ապարանի, Սեւանի դաշնակցության մարտական ջոկատներում որպես պատասխանատու, նաեւ Շուշիի առանձնակի գումարտակում՝ վաշտապետ:

Ամենուր Աբոն նույն գիտակցումով էր առաջնորդվում՝ Արցախի բախտը ռազմաճակատում էր, հայ զինվորինը` ռազմաճակատը:

1994-ի հունվարի 10-ին Աբոյի վերջին կռիվն էր: Այդ օրվա մարտը չէր կարող հաղթանակով չավարտվել` վճարվող գինը շատ մեծ էր: Այսօր, երբ իր մասին խոսել չսիրող հրամատարի ընկերները հավաքվել են տոնական տրամադրությամբ նշելու նրա ծննդյան տարեդարձը, նրանց ականջներում շարունակում է լսվել նրա սպառնագին հրամանը. “Տղե՛րք, դիրքերը լավ նայեք”:

yerkirmedia.am

Տպել Տպել