Ընկեր Զորին միշտ էլ բաց նամակներ գրել է

ԱղվանԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված Զորի Բալայանի նամակն ամբողջությամբ չի կարդացել, ծանոթ է միայն նամակի` տարբեր կայքերում եղած մեջբերումներին:

Այդուհանդերձ, Yerkir.am-ը նամակի վերաբերյալ փորձեց մեկնաբանություն ստանալ Աղվան Վարդանյանից:

«Բայց չեմ էլ պատրաստվում կարդալ նամակը: Ընկեր Զորին միշտ էլ բաց նամակներ գրել է. ավելի շուտ` ոչ թե միշտ, այլ երբ թույլատրված է եղել: Հայտնի են նրա նամակները, Գորբաչովին հասցեագրվածից սկսած, նաեւ` դրանց ճակատագրերը: Ընդհանրապես կարծում եմ` ուրիշներին իրենց շահերը, պատմությունը սովորեցնելը ճիշտ գործ չէ, հատկապես եթե խոսքը վերաբերում է Ռուսաստանի նման խոշոր պետությանը: Կարծում եմ, որ ժամանակավրեպ գործունեություն է ծավալել ընկեր Զորին»,-նշեց Աղվան Վարդանյանը եւ հայտարարեց, որ իր կարծիքով, Ղարաբաղն էլ է Հայաստան, Նախիջեւանն էլ է Հայաստան, Արաքսի մյուս ափն էլ:

yerkir.am

Տպել Տպել