Ավստրալիայի հրեաները խորհրդարանին կոչ են արել չսատարել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը

F773ED32-7846-48A6-8D94-F31C2E17BD39_w640_r1_s_cx0_cy8_cw0Ավստրալիայի հրեաների գործադիր խորհուրդը (ԱՀԳԽ) ազդեցիկ հայտարարությամբ իր խոր մտահոգությունն է հայտնել Ավստրալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը հերքող պրոֆեսորի ելույթի առնչությամբ:

«Արմնեպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պաշտոնական կայքում:

Հայկական լոբբիի ջանքերի և հետևողականության շնորհիվ արդեն չեղյալ են համարվել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը քարոզող երկու միջոցառումներ` թուրքամետ կողմոնորոշում ունեցող Ջասթին ՄքՔարթնիի ելույթները Մելբուռնի համալասարանում և Նոր Հարավային Ուելսի արվեստի պատկերասրահում: Սակայն դեռ օրակարգում է մնում նոյեմբերի 21-ի ելույթն Ավստրալիայի մայրաքաղաք Քանբերայի խորհրդարանի շենքում: Այս կապակցությամբ Ավստրալիայի հրեաների գործադիր խորհուրդը նշել է, որ ցեղասպանությունը հերքողին հարթակ տրամադրելը կարող է ստեղծել ժխտողական քաղաքականությանը պաշտոնապես հավանություն տալու սխալ տպավորություն: «Մեր համոզմամբ, խորհրդարանի որևէ մասը չպետք է չարաշահվի նման ձևով»,- նշվում է ԱՀԳԽ հայտարարության մեջ:

Հրեաների խորհուրդն ընդունել է պատմաբանների ճնշող մեծամասնության տեսակետն այն մասին, որ Օսմանյան կայսրությունում «հարյուր հազարավոր քաղաքացիների կոտորածները ցեղասպանության դիտավորություն են ունեցել»:

Հայ Դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը շնորհակալություն է հայտնել ԱՀԳԽ-ին սկզբունքային դիրքորոշման համար:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը նամակներ է ուղարկել ավստրալական խորհրդարանի բոլոր անդամներին՝ տեղեկացնելով ՄքՔարթնիի ժխտողական հայացքների մասին և խնդրելով երաշխավորել, որ Ավստրալիայի խորհրդարանը նույնպես չի աջակցի Հայոց ցեղասպանության ժխտողական քարոզչության տարածմանը:

armenpress.am

Տպել Տպել