Գրեթե երեք դար հայ քաղաքագիտական միտքը զբաղված է ռուսներին իրենց ազգային շահերը պարզաբանելով

Վահան ՀովԳրեթե երեք դար հայ քաղաքագիտական միտքն զբաղված է ռուսներին իրենց ազգային շահերը պարզաբանելով, ԱրմԻնֆոյի թղթակցին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` օրերս անցկացված <<ՀԱՊԿ և անվտանգության ժամանակակից մարտահրավերները>> միջազգային խորհդաժողովի կուլուրաներում:

Պատգամավորի ասելով, եկել է ժամանակը, որպեսզի դադարեն դրանով զբաղվել և կենտրոնանան ազգային գերակայությունների մշակման վրա` սեփական շահեիր հիման վրա, <<և ցանկացած իրավիճակում հետապնդեն հենց դրանք, պնդեն դրանք , և չփորձեն միամտաբար սրբագրել եվրոպացիների, ռուսների կամ ամերիկացիների արտաքին քաղաքական գործունեությունը, քանի որ Հայաստանի կշիռը միջազգային ասպարեզում բավական չէ, որպեսզի նրան լսեն>>:

Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը վիթխարի երկիր է` կայսերական անցյալով, դաշնային կառուցվածքով և մեծ խնդիրներ ունեցող տնտեսությունով, ինչի առնչությամբ բազմաթիվ կենսական տարածաշրջանային հարցեր, որոնք Հայաստանի համար առաջնային կարևորություն ունեն, Ռուսաստանում ընկալվում են որպես ոչ էական, ծայրամասային, երկրորդական: <<Չտեսնել ուղիղ կամրջակ այսօր Մեծ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և այն վտանգի միևջ, որ այսօր բուն է դրել Ռուսաստանում, դա պարզ անհեռատեսություն է: Ամենայն հավանականությամբ, Ռուսաստանի քաղաքագիտական միտքը չի տեսնում տարածաշրջանային մարտահրավերների և երկրի ներսում ապաինտեգրացիոն գործընթացների միջև կապը, որը հստակ ուրվագծվում է ազգայնական անջատական շարժումների և, հատկապես, այն շարժումների միջոցով, որոնք սնուցվում են ահաբեկչական խմբերի կաղմից>>, – ընդգծել է Հովհաննիսյանը:

Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է պատգամավորը, <<վաղուց ժամանակն է, որպեսզի Հայաստանն իրենով զբաղվի>>: <<Մեր երկրի նշանակությունը համաշխարհային քաղաքական ասպարեզում, դժբախտաբար, անկախության երկուսից ավելի տասնամյակում ոչ միայն չի ավելացել, այլև, հակառակը, նվազել է: Մենք չենք օգտագործել այն ժամանակահատվածը, երբ ավելի նշանակալի էինք, հատկապես, ղարաբաղյան պատերազմից և հրադադարի կնքումից հետո: Այդ 20 տարիները մեզ համար միանգամայն անօգուտ դատարկ էին: Այնուհետև իրավիճակը սկսեց վատթարանալ ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ պատճառներով, սակայն մենք երկիրը դրան չէինք նախապատարստել և այժմ քաղում ենք դառը պտուղները>>, – նշել է Հովհաննիսյանը: Եվ, այդուհանդերձ, պատգամավորը կարծում է, որ իրավիճակն առայժմ անելանելի չէ: <<Ելք կա, թեև, եթե դու նույնիսկ հայտնվել ես վատ իրավիճակում, ապա դրա հաղթահարման ժամանակ կորուստներ կարող են լինել, հնարավոր են նաև զոհեր, սակայն հարկավոր է անել այնպես, որ այդ զոհերը չլինեն ճակատագրական, որպեսզի դրանց արդյունքում չկորցնենք պետականությունն ու ողջ բնակչությանը: Դժբախտաբար, առայժմ չի ուրվագծվում այն հայեցակարգը, թե ինչպես դա անել, և Հայաստանի կառավարության գործունեությունն ընթանում է այդ վտանգի չգիտակցման ֆոնին>>, – ամփոփել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 19-ին Երևանում ՀԱՊԿ խորհրդաժողովում Վահան Հովհաննիսայնը, անդրադառնալով առկա ինտեգրման գործընթացներին, հայտարարել էր, որ եթե Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են, ապա չպետք է գործի հզորի իմպերատիվը: Նա հիշեցրել էր, որ ժամանակին Ռուսաստանը, հետագայում Խորհրդային Միությունն Արևմուտքում ունեին դաշնակիցներ, և, ինչու ոչ, նաև` հակառակորդներ: Այսօր իրավիճակը տրամագծորեն հակառակն է: <<Այսօր ես դրանց չեմ տեսնում, և դա չի կարող մեզ չմտահոգել, քանի որ մեզ փորձում են հասկացնել, որ Հայաստանը պետք է քաղաքակիրթ ընտրություն կատարի Ռուսաստանի և Եվրոպայի միջև: Այդ ո?ր օրվանից է Ռուսաստանը դադարել Եվրոպա լինել>>, – հարց է տվել խորհրդարանականը:

Էմանուիլ Մկրտչյան

arminfo.info

22/11/2013

Տպել Տպել