Հանդիպում Աղվան Վարդանյանի հետ

Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ շարունակում է կազմակերպել ՀՀ ԱԺ պատգամավորների հետ հանդիպումների շարքը, որոնց ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենում ոչ միայն ծանոթանալ քաղաքական գործիչների՝ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին վերաբերող տեսակետերին, այլև արտահայտել սեփական մոտեցումները երկրում առկա գործընթացների վերաբերյալ:

Այս անգամ հանդիպումը ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ էր։

Հանդիպման ժամանակ պատգամավորն ու մասնակիցները քննարկեցին ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ տարբեր հարցեր։ Մասնավորապես` անդրադարձ եղավ ՀՅԴ դիրքորոշմանը Մաքսային միության և ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի վերաբերյալ, հայ-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև երիտասարդների դերին մերօրյա քաղաքական կյանքում:

Կողմերը փոխանակեցին մտքեր, ներկայացրին իրենց տեսակետները քննարկված թեմաների վերաբերյալ:

Տպել Տպել