Կոնգրեսական Քենեդին սատարում է Ներկայացուցիչների պալատի` Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին

kongresԱՄՆ կոնգրեսական Ջոզեֆ Քենեդին (դեմոկրատ, Մասաչուսեթս) միացել է Ներկայացուցիչների պալատի` «Հայոց ցեղասպանության ճշմարտության եւ արդարության մասին» 227-րդ բանաձևին:

Օրինագիծը կոչ է անում վերջ դնել Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը ԱՄՆ-ի մեղսակցությանը և հայ ժողովրդի նկատմամբ Թուրքիայի դեռևս անպատժելի ոճրին տալ արդարացի գնահատական:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի` «Արմենպրես»-ին տրամադրված հաղորդագրության համաձայն` Հայ դատի Մասաչուսեթսի ակտիվիստներ Գրեգ Քանարյանը և Ջոն Դաղլյանը հանդիպում են ունեցել կոնգրեսական Քենեդու հետ` արծարծելով հարցերի լայն շրջանակ:

Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսականի հետևողական աջակցությունը հայկական հարցերին, հստակ դիրքորոշումը 227 բանաձևի, հայ որբերի գորգի, Թուրքիայում հայկական եկեղեցիների ճակատագրի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի, հայ-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ:

«Հավատարիմ իր ընտանքի ավանդույթներին` ներկայացուցիչների պալատի անդամ Քենեդին իր նկատմամբ երախտիքի, գոհունակության զգացողություն է առաջացնում հայկական հարցերի նկատմամբ ընդգծած աջակցության ու ջանքերի համար: Մենք պատրաստ ենք շարունակել սերտ համագործակցությունը կոնգրեսական Քենեդու հետ` օժանդակելու նրա հայանպաստ գործունեությանը»,-ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ազգային և տարածաշրջանային առաջնորդ Սթիվ Մեսրոպյան:

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 227-րդ բանաձևն ունի մոտ չորս տասնյակ աջակից: ԱՄՆ Ներկայացուցչիների պալատի արտաքին քաղաքականության և հատկացումների հանձնաժողովների առաջատար կոնգրեսականներն իրենց աջակցություն են հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:

Այն 2013 թվականի մայիսին Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել կոնգրեսականներ Դեյվիդ Վալադոն (հանրապետական` ընտրված Կալիֆորնիայից), Ադամ Շիֆը (դեմոկրատ` ընտրված Կալիֆորնիայից), Մայքլ Գրիմմը (հանրապետական` ընտրված Նյու Յորքից) և Ֆրանկ Փալոնեն (դեմոկրատ` ընտրված Նյու Ջերսիից):

armenpress.am

Տպել Տպել